• Latest news

Կարտոֆիլի եւ գլուխ սոխի մեջ ի՞նչ վիտամիններ են պարունակվում

17 նոյեմբերի, 2018  10:52

Մեզ համար սովորական մթերքները՝ կարտոֆիլը եւ գլուխ սոխը օգտակար նյութերի եւ վիտամինների իսկական գանձարան են:

Կարտոֆիլի մեջ պարունակվում է մինչեւ 15 տոկոս օսլա, 1-2 տոկոս սպիտակուց, 0,5-1 տոկոս շաքար եւ մոտ 1 տոկոս հանքային աղեր: Դրանից բացի, նրա մեջ հայտնաբերվել են բջջանյութ, ճարպեր, օրգանական թթուներ (առավելապես լիմոնաթթու, խնձորաթթու եւ թրթնջուկաթթու), ասկորբինաթթու եւ ֆոլաթթու: Կարտոֆիլը ոչ միայն ամինաթթուների, աղերի՝ կալցիումի, կալիումի, ֆոսֆորի եւ երկաթի աղբյուր է, այլ նաեւ В1, В2, В6, К, Е, Н եւ U վիտամինների:

200 գրամ թարմ կարտոֆիլի մեջ պարունակվում է ասկորբինաթթվի գրեթե օրական չափաքանակը:

Կարտոֆիլն ունի հակաբորբոքային, վերք ապաքինող, սպազմոլիտիկ եւ միզամուղ հատկություններ եւ դիետիկ սնունդում առաջատար տեղ է զբաղեցնում:

Պակաս օգտակար չէ նաեւ գլուխ սոխը. այն պարունակում է բջջանյութ, կալցիումի եւ ֆոսֆորի աղեր, եթերային յուղեր, ասկորբինաթթու, В1, В2 եւ РР վիտամիններ, ինչպես նաեւ А պրովիտամին:

Սոխի մեջ պարունակվող ֆիտոնցիդները ճնշում են ախտածին մանրէների աճը: 70 գրամ կանաչ սոխն ամբողջությամբ բավարարում է ասկորբինաթթվի օրական պահանջմունքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի