• Latest news

Դիետոլոգ․ Թարմ քամված հյութերը երեխաների մոտ ճարպակալում կարող են առաջացնել

16 նոյեմբերի, 2018  20:00

Քաղցր ըմպելիքները, այդ թվում՝ թարմ քամված մրգային հյութերը, վնասակար են երեխաների համար։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց դիետոլոգ Հասմիկ Աբովյանը։

Ինչպես նշվեց, մրգային հյութերը հանգեցնում են ճարպակալման, լյարդի ճարպային դիստրոֆիայի, ինչպես նաեւ կարող են 2-րդ կարգի շաքարախտի զարգացման պատճառ դառնալ։ «Արդեն քանի տարի մենք բարձրաձայնում ենք այդ մասին, սակայն, միեւնույն է, շատերը կարծում են, թե թարմ քամված հյութերը օգտակար են առողջության համար։ Միաժամանակ, մրգային հյութերը նշանակվում են միայն ծանր հիվանդ մարդկանց, ովքեր գտնվում են կախեքսիայի, այսինքն ծայրաստիճան հյուծված վիճակում։ Առողջ մարդկանց դրանք հակացուցված են»,- նշեց Աբովյանը։

Դիետոլոգը հատուկ ուշադրություն դարձրեց նրան, որ բնական հյութերը ակնթարթորեն ներծծվում են եւ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ «Դրանց օգտագործումը հանգեցնում է ինսուլինի հսկայական արտանետման, ինչը նպաստում է ճարպակալմանը»,- ընդգծեց նա։

Մրգային հյութերը մեծացնում են ախորժակը, քանի որ նրանցում բարձր գլիկեմիկ ինդեքս կա։ «Բանն այն է, որ մրգերի եւ բանջարեղենի ամենաարժեքավոր նյութը բջջանքն է, եւ առանց նրա անհնար է մարսողական համակարգի նորմալ գործունեությունը։ Բացի այդ, վիտամինների եւ միկրոէլեմենտների մեծ մասը մնում է բջջանքի մեջ։ Քամելով հյութը՝ մենք թափում ենք կոշտ հյուսվածքը՝ թողնելով ջուրն ու շաքարը»,- տեղեկացրեց Աբովյանը։

Նա հիշեցրեց, որ համաշխարհային ճանաչում ունեցող էնդոկրինոլոգ Ռոբերտ Լաստիգը բժշկության մեջ ներդրել է «շաքարային թմրամոլ» հասկացությունը։ «Նման վարքագիծ նա նկատել է երեխաների մոտ, որոնց «շաքարային թմրամոլությունը» զարգացել է քաղցր մրգային հյութերի անչափ օգտագործումից։ Իհարկե, ամսական մեկ-երկու բաժակից ոչինչ չի պատահի, բայց եթե մրգային հյութերը ջրի պես խմվեն, ապա կսկսի ճարպակալում զարգանալ»,- հավելեց դիետոլոգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի