• Latest news

Ավոկադո եւ կինոա․ որն է «խոհարարական» հանրահայտ դուետի գաղտնիքը

19 նոյեմբերի, 2018  23:45

Վերջին տարիներին աճում է ավոկադոյի եւ կինոայի ժողովրդականությունը։ Պատահական չէ, որ դրանք խոհարարության մեջ լայնորեն գործածվող մթերքներ են։ Ո՞րն է դրանց գաղտնիքը։

Ավոկադոյի մեջ 30 տոկոս ճարպ, 2 տոկոս պրոտեին եւ մոխրանյութ, կալցիում եւ ֆոսֆոր, А, В1, В6, ЗЗ եւ К վիտամիններ կան։ Սրանց շնորհիվ ավոկադոն անփոխարինելի մթերք է, որն օգտագործվում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի եւ շաքարախտի բուժման համար։

Կինոան հին ծագում ունի եւ եղել է հնդկացիների ամենակարեւոր սննդատեսակներից մեկը, ինկերն այն «ոսկե ցորեն» են անվանել։

Կինոան պարունակում է սպիտակուցներ, ճարպեր ածխաջրեր, բջջանք, А, С, Е, ինչպես նաեւ В խմբի վիտամիններ։ Այս հացահատիկային կուլտուրան կալիումի, կալցիումի, մագնեզիումի, ցինկի, երկաթի, ֆոսֆորի աղբյուր է։

Կինոան ավելի շատ սպիտակուց է պարունակում, քան ցանկացած հացահատիկ։ Նրա մեջ երկաթը երկու անգամ ավելի շատ է, քան ցորենի մեջ, իսկ ֆոսֆորը երեք անգամ գերազանցում է բարձր որակի բրնձի մեջ դրա պարունակությանը։

Համարվում է, որ կինոան ամրացնում է ոսկորները եւ օգտակար է շաքարախտով, սրտի եւ հիպերտոնիկ հիվանդների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի