• Latest news

Ի՞նչ վիտամիններ են պարունակում ցիտրուսայիններն ու բանանը

20 նոյեմբերի, 2018  10:40

Բանանի պտղամսի մեջ պարունակվում է մինչեւ 75 տոկոս ջուր, 15-25 տոկոս շաքար (առավելապես սախարոզա), օսլա, սպիտակուց, բջջանյութ, ինչպես նաեւ В2, РР, Е վիտամիններ եւ А պրովիտամին: Սերոտոնինի, դոպամինի եւ այլ նյութերի շնորհիվ բանանն օգտագործվում է դիետիկ սնունդի մեջ բերանի լորձաթաղանթի բորբոքային ախտահարումների, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցային հիվանդության դեպքերում:

Բանանն արդյունավետ է որպես հանգստացնող եւ հակաջղակծկումային միջոց:

Նարինջի մեջ պարունակվում է ասկորբինաթթու (100 գրամում մինչեւ 65 մգ), В1, В2, А, З վիտամիններ, շաքար, կալցիում, ֆոսֆոր, կալիում: Միաժամանակ, հարկ է հիշել, որ նարինջի գործածումը սահմանափակում են ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցային հիվանդության դեպքում:

Թուրինջն ակտիվորեն կիրառվում է դիետիկ սնունդի մեջ եւ խորհուրդ է տրվում ֆիզիկական կամ մտավոր գերհոգնածությունից հետո, ինչպես նաեւ ծանր ինֆեկցիոն հիվանդություններից հետո: В1, D եւ Р վիտամինների, ասկորբինաթթվի (100 գրամում 40-50 մգ), ինչպես նաեւ հանքանյութերի եւ շաքարի շնորհիվ թուրինջը առողջության համար արժեքավոր եւ օգտակար միրգ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի