• Latest news

Ինչո՞վ են ցածրածխաջրային սննդակարգերը մյուսներից ավելի լավ

21 նոյեմբերի, 2018  17:35

Սննդակարգում ածխաջրերի քանակության նվազեցումը մեծացնում է այրվող կալորիաների քանակությունը եւ օգնում նիհարելուց հետո քաշ չհավաքելուն: Այս մասին հայտնում են Boston Children's Hospital-ի եւ Framingham State University-ի գիտնականները:

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են BMJ-ում, սկսվել է 1685 պոտենցիալ մասնակիցների շրջանում մանրամասն հեռախոսային հարցմամբ, որոնց թվում գրանցվել են ավելորդ քաշով 234 մեծահասակներ (18-ից մինչեւ 65 տարեկան, մարմնի զանգվածի ինդեքսը՝ 25 եւ ավելի), որոնք 10 շաբաթվա ընթացքում պետք է ազատվեին քաշի 10-14 տոկոսից: Նրանցից 164-ը հասել է նպատակին եւ մասնակցել հիմնական հետազոտությանը:

Նրանց կամայականորեն բաժանել են 3 խմբի՝         20 շաբաթվա ընթացքում ըստ ածխաջրերի բարձր (կալորիաների ընդհանուր քանակության 60 տոկոս), չափավոր (40 տոկոս) կամ ցածր (20 տոկոս) պարունակությամբ սննդակարգերի: Ածխաջրերը բարձր որակի էին, որ համապատասխանում էին օգտագործման համար ամբողջական, այլ ոչ մշակված հատիկավորների երաշխավորմանը եւ շաքարը նվազագույնի հասցնելուն:

Կամավորների սնվելը խստագույնս վերահսկվել է (նրանց համար պատրաստել են հատուկ ճաշատեսակներ, որոնց կալորիականությունը կարգավորվել է քաշի զսպման համար), ուշադիր հետեւել են մասնակիցների քաշին, չափվել է ինսուլինի արտազատումը, մետաբոլիկ հորմոնները եւ էներգիայի ընդհանուր ծախսը՝ կալորիաների այրումը:

Հետազոտության արդյունքով՝ ցածրածխաջրային սննդակարգի դեպքում էներգիայի ընդհանուր ծախսը զգալիորեն բարձր էր (օրական 250 կկալ) բարձրածխաջրային սննդակարգի համեմատությամբ:

«Եթե այս տարբերությունը պահպանվի, իսկ մեր հետազոտության 20 շաբաթում նվազում չենք տեսել, արդյունքը 3 տարի հետո կլինի 20 ֆունտ [9 կգ] քաշի կորուստը՝ առանց գործածվող կալորիաների փոփոխության»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Կարա Էբելինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի