• Latest news

Հիշողության բարելավում եւ պայքար տկարամտության դեմ. գիտնականները հայտնել են շաքարի օգուտի մասին

21 նոյեմբերի, 2018  21:30

Սննդակարգի մեջ մեծ քանակությամբ շաքարի եւ սպիտակուցների նվազագույն առկայությունը կբարելավի հիշողությունը եւ կօգնի ծերունական տկարամտության դեմ պայքարում:   

Cell Reports ամսագիրը հայտնում է, որ գիտնականները հետազոտության ընթացքում հետեւել են տարբեր սննդակարգերով կերակրվող մի քանի հարյուր տարեց մկների: Կրծողների մի խմբի համար մշակվել էր հատուկ սննդակարգ, որի մեջ կալորիաների քանակությունը նորմայից 20 տոկոսով քիչ էր:

Գիտնականներին հետաքրքրում էր, թե արդյոք նոր սննդակարգին անցումը ներգործո՞ւմ է գեների աշխատանքի վրա, որոնք կառավարվում են բջիջների մետաբոլիզմով: Դրանից բացի, ուսումնասիրվել է այդ փոփոխությունների ազդեցությունը կրծողների ուղեղի աշխատանքի եւ մտավոր ունակությունների վրա:

Այս նպատակով մկներին բաց են թողել լաբիրինթոսի մեջ, որից դուրս գալու շատ ելքեր կային, որ նշված էին զանազան տարբերանիշերով, այդ թվում՝ հոտերով եւ ծաղիկներով:

Պարզվել է, որ սննդակարգն իսկապես ազդել է այն բանի վրա, թե մկները որքան արագ են գտել լաբիրինթոսի ելքը: Այս գործում առավել հաջողակ են եղել այն կրծողները, որոնք կալորիաների նվազագույն քանակություն են ստացել, ինչպես նաեւ նրանց այն ցեղակիցները, որոնք սնվել են գործնականում զուտ ածխաջրերով:

Ամենաարդյունավետն է եղել 8 տոկոս սպիտակուցների եւ 80 տոկոս ածխաջրերի հիմքով սննդակարգը: Այն նման է Օկինավա կղզու բնակիչների սննդակարգին, որը համաշխարհային մասշտաբով երկարակեցության կենտրոններից մեկն է: Այսպես՝ նրանք շատ են գործածում քաղցր կարտոֆիլ, որը մեծ քանակությամբ օսլա է պարունակում: Օսլայով են կերակրվել նաեւ փորձարկման մեջ ընդգրկված մկները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի