• Latest news

Կարմիր միսը կարող է կանանց շրջանում աղիների քաղցկեղ առաջացնել. հետազոտություն

22 նոյեմբերի, 2018  15:19

Կարմիր մսի հաճախակի գործածումը կարող է կանանց շրջանում կոլորեկտալ քաղցկեղ առաջացնել, իսկ սննդակարգից այս մթերքի բացառումը քաղցկեղի այդ տեսակի զարգացման հավանականությունը նվազեցնում է։ Այսպիսի եզրահանգում է կատարել մասնագետների միջազգային խումբը, որի կազմում են եղել նաեւ University of Leeds–ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։

Հետազոտողները վերլուծել են մեկ այլ հետազոտության՝ United Kingdom Women's Cohort Study–ի ստացած տվյալները, որին մասնակցել են Անգլիայից, Ուելսից եւ Շոտլանդիայից 32 147 կանայք։ Նրանց առողջությանը հետեւել են միջինը մոտ 17 տարի։ Այս ժամանակահատվածում գրանցվել է կոլորեկտալ քաղցկեղի 462 դեպք։ Գիտնականները փորձել են գտնել քաղցկեղի եւ այդ կանանց  սննդակարգային սովորությունների փոխկապվածությունը։

Վերլուծությունը ցույց է տվել, որ կանանց շրջանում կարմիր մսի գործածումը մեծացնում է կոլորեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը. նրանց շարքում, ովքեր կարմիր միս շատ են կերել, հիվանդացությունը 35 տոկոսով ավելի բարձր էր, քան մնացյալի։

Գիտնականների խոսքով՝ կանայք, որոնց ազգականները տառապել են աղիների քաղցկեղով, պետք է առանձնահատուկ մանրակրկիտ վերահսկեն կարմիր մսի գործածումը։

Չի կարելի բացառել, որ կարմիր միսը նաեւ օգտակար նյութեր է պարունակում, ուստի ամեն դեպքում չարժի դրա գործածումիվց ամբողջությամբ հրաժարվել։ Գիտնականները խորհուրդ են տալիս շաբաթական մսի 3–4 ստանդարտ չափաբաժին գործածել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի