• Latest news

Ֆրուկտոզայով ըմպելիքները կարող են շաքարախտի զարգացմանը հանգեցնել

24 նոյեմբերի, 2018  13:45

Ֆրուկտոզայով քաղցրացված ըմպելիքները չափազանց վնասակար են. դրանց օգտագործումը մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացումը: Այս մասին են զգուշացնում St. Michael's Hospital (Կանադա) գիտնականները:

155 գիտական հետազոտությունների մեթա-անալիզն անցկացնելով, նրանք եկել են այն եզրակացության, որ ֆրուկտոզան, որով քաղցրացնում են ընպելիքները, մյուս շաքարի փոխարինիչներից ավելի վնասակար է:

Ֆրուկտոզան պարունակվում է  բանջարեղենում եւ մրգերում, այն նաեւ կա բնական մրգերի հյութերում եւ մեղրում: Արդյունաբերական արտադրությունում ֆրուկտոզան որպես շաքարավազի փոխարինիչ ավելացնում են շատ այլ սննդամթերքների եւ ըմպելիքների մեջ:

Գիտնականների խոսքով, մի շարք սննդամթերքներ, որոնք մոնոսախարիդ են պարունակում, համեմատաբար անվնաս են գլուկոզայի վերահսկման տեսանկյունից: Բայց որոշ ըմպելիքներ շատ վտանգավոր են, դրանց օգտագործումը կարող է բավականին արագ նախաշաքարախտի եւ 2-րդ տիպի շաքարախտի հանգեցնել:

Գիտնականները նշել են, որ առողջության վրա շաքարախտի զարգացման տեսանկյունից կոնկրետ մթերքների ազդեցության վերաբերյալ ավելի խոշոր հետազոտություն է հարկավոր անցկացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի