• Latest news

Նուռն ինչպիսի՞ օգտակար հատկություններ ունի

26 նոյեմբերի, 2018  09:18

Բոլորի կողմից սիրված նռան մեջ պարունակվում են С, В6, В12, Р վիտամիններ, ինչպես նաեւ բջջանյութ, հանքանյութեր, կալցիում, մագնիում, կալիում, ֆոսֆոր եւ այլն:

Տարբեր տարիներին անցկացված հետազոտություններով նռան մեծ թվով օգտակար հատկություններ են հայտնաբերվել: Այսպես՝ 4 շաբաթ ամեն օր նռան սերմերի յուղի 800 մգ գործածումը նվազեցնում է արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը: Տրիգլիցերիդները սննդամթերքի հիմնական լիպիդներն են: Ինչպես հայտնի է, դրանք բջջաթաղանթի հիմնական բաղադրիչն են, իսկ ճարպային բջիջներում պահպանվում է օրգանիզմի էներգետիկ պաշարը:

Կարեւոր դերակատարում ունեն նաեւ նռան մեջ պարունակվող հզոր հակաօքսիդանտները՝ պոլիֆենոլները: 4 շաբաթ ընդամենը նռան 8 գրամ հյութի գործածումը զգալիորեն բարելավում է միջին տարիքի մարդկանց բանավոր եւ տեսողական հիշողության ցուցանիշները: Դրանից բացի, նռան հյութի այս քանակությունն արդյունավետ է նաեւ հիշողության չափավոր գանգատներով տարեցների համար:

Մյուս հակաօքսիդանտները, այդ թվում՝ պունիկալագինը, ամրացնում են անոթների պատերը՝ խոչընդոտելով աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացումը: Պունիկալագինը նաեւ չեզոքացնում է ազատ ռադիկալներին եւ մեծացնում հակաօքսիդանտային վիճակը:

Քեյզի Արեւմտյան պահուստային համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտություններով պարզվել է, որ նուռը նվազեցնում է աճառային հյուսվածքների դեֆորմացիան, որը բերում է օստեոարթրոզի առաջացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի