• Latest news

Գիշերը սնվելը կարող է սրտի հիվանդություններ առաջացնել

27 նոյեմբերի, 2018  21:28

Գիշերը սնվելը սրտի համար շատ վտանգավոր է. դրա հետեւանքով մեծանում է սրտամկանի եւ անոթների հիվանդությունների զարգացման վտանգը: Այս մասին է վկայում Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի հետազոտությունը, որին մասնկացել է 18-76 տարեկան 13 հազար մարդ:

Առաջին հերթին մասնագետներն ուսումնասիրել են նախագծի մասնակիցների սնվելու սովորույթները: Դրանից հետո նրանց խնդրել են պահպանել սովորական կենսակերպը, բայց պարբերաբար անալիզներ հանձնել: Արդյունքում պարզվել է, որ եթե մարդիկ ուշ են ընթրում կամ թեթեւակի ուտում, նրանց մոտ սրտի խնդիրների ռիսկը մեծանում է:

Մասնավորապես, գիշերը թեթեւակի սնվելուն հակված մասնակիցների խմբում, արյան մեջ խոլեստիրինի մակարդակը բարձր է եղել: Այս կամավորների մոտ բարձր է եղել նաեւ սոված ժամանակ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, շատերի մոտ բարձր էր ինսուլինի մակարդակը եւ արյան ճնշումը:

Ուշ ընթրելուն սովոր մասնակիցների խմբի մեծ մասի մոտ նախաշաքարախտի նշաններ են հայտնաբերվել: 70 տոկոս դեպքերում նախաշաքարախտը վերածվում է երկրորդ տիպի շաքարախտին:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով, գիշերը թեթեւակի սնվելը շատ վտանգավոր է. այն կարող է ճարպակալման, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, թրոմբոզի, հիպերտոնիայի եւ այլ խնդիրների առաջացման պատճառ դառնալ, որոնք վկայում են օրգանիզմում բորբոքային պրոցեսների զարգացման մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի