• Latest news

Ինչ է նշանակում առողջ սնվել. բացատրում է դիետոլոգը

29 նոյեմբերի, 2018  20:31

Աշխարհի տարբեր երկրների մասնագետները խորհուրդ են տալիս չտարվել քաշի նվազեցման դիետաներով, եւ դրա փոխարեն առողջ սնվելուն անցնել եւ ուշադրությունը կենտրոնացնել ֆիզիկական ակտիվության վրա: Մինչդեռ շատերի համար առողջ սնվելու սկզբունքները այդպես էլ անհյատ են մնում:

Որ մթերքներն է անհրաժեշտ ներառել օրվա սննդակարգում եւ օրական քանի անգամ է պետք սնվել: Այս եւ այլ հարցերին NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատասխանեց դիետոլոգ Հասմիկ Աբովյանը:

Փորձագետը նշեց, որ ի տարբերություն առողջ սնունդին, սահմանափակող դիետաները շատ վնասակար են օրգանիզմի համար:

«Առողջ սնունդը ենթադրում է փոքր չափաբաժիններով մի քանի անգամյա սննդի ընդունում:  Մարդը պետք է կանոնավոր սնվի, օրը 5-6 անգամ, փոքր չափաբաժիններով, շատ չուտի եւ սոված չմնա», - ընդգծեց նա:

Դիետոլոգը տեղեկացրեց, որ օրաբաժնում անպայման պետք է կենդանական եւ բուսական ծագման մթերքներ ներառվեն, ամբողջական հացահատիկներ, ամբողջական հատիկ ձավարեղենից շիլաներ, ձու, ընկույզ, կարմիր միս (փոքր քանակությամբ), ձուկ, կանաչի:

Աբովյանը խորհուրդ է տալիս մրգերը քիչ քանակությամբ օգտագործել, մեծ քանակությամբ բանջարեղեն ուտել:

Շատ օգտակար են դդմի սերմերը, հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: «Դդմի սերմերը սննդանյութերի՝ վիտամինների են եւ միկրոտարրերի իսկական կոնցենտրատ են», - ասաց նա:

Հավասարակշռված սնվելու դեպքում հարկավոր է օրական աղի չափը 3 գրամի հասցնել, ինչը, ի դեպ, համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտին: Կան որոշ սահմանափակումներ. առողջ սնունդը նշանակում է հրաժարվել վնասակար մթերքներից: Դա, օրինակ, վերամշակված միսն է, որը, ինչպես արդեն ապացուցվել է, հանգեցնում է հաստ աղիքի քաղցկեղին, աթերոսկլերոզին եւ բարձր արյան ճնշմանը:

Առողջ հավասարակշռված սնունդը դրական է ազդում մարդու բոլոր հյուսվածքների եւ օրգանների վրա: «Այն օգտակար է ինչպես աղեստամոքսային համակարգի, այնպես էլ սրտանոթային համակարգի համար եւ արդյունավետ է ինսուլինի ռեզիստետնտության ժամանակ: Բացի այդ, առողջ սնվելու սկզբունքները օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ, առանց հիպո կամ ավիտաամինոզի առաջացման», - ասաց Աբովյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի