Ինչո՞ւ են երեխաները մոր փորում խաղում

3 դեկտեմբերի, 2018  10:58

Հղիության գրեթե 6-րդ ամսում պտուղը մոր արգանդում սկսում է ակտիվորեն խաղալ: Մասնագետները մինչեւ հիմա ճշգրիտ չգիտեն, թե ինչու է դա տեղի ունենում: University College London-ի գիտնականները, սակայն, փորձել են այս հարցի վրա լույս սփռել:

Նրանք իրենց անցկացրած հետազոտության արդյունքները հրապարակել են Scientific Reports ամսագրում. դիտարկելով առնետներին՝ նրանք պարզել են, որ ինքնաբերական շարժումները կարեւոր են մոր արգանդում գտնվող պտղի ուղեղի զարգացման համար, ինչպես նաեւ «մարմնի քարտեզի» ճիշտ ձեւավորման համար, որն ուղեղին թույլ է տալիս ազդակներ ուղարկել մարմնի անհրաժեշտ հատվածներ եւ կառավարել շարժողական ակտիվությունը: Գիտնականների կարծիքով՝ մարդկային երեխաների զարգացումը նույն սկզբունքով է իրականացվում:

Մասնագետները նաեւ վելուծել են հղիության 30-40-րդ շաբաթում ծնված 20 անհաս երեխաների վերջույթների շարժումների հետ կապված ուղեղի աշխատանքի առանձնահատկությունները: Պարզվել է, որ քնած ժամանակ այս փոքրիկները նույնպիսի գործողություններ են կատարում, ինչ եւ դեռեւս չծնված երեխաները, որոնք գտնվում են մոր արգանդում: Ոտքերով խփելը եւ մնացյալ գործողությունները երեխաների մոտ համաձայնեցվել են ուղեղի ակտիվության գրգռմամբ այն գոտիներում, որոնք վերջույթներն են կառավարում:

Այսպիսով, մասնագետների խոսքով, երեխաները մոր արգանդում ոտքով խփում են, որպեսզի իրենց ուղեղը սովորի որոշել, թե որտեղ են գտնվում ձեռքերն ու ոտքերը եւ որտեղով է անցնում արտաքին աշխարհի ու սեփական մարմնի միջեւ սահմանը:

Գիտնականների կարծիքով՝ անհաս նորածիններին անհրաժեշտ է այնպիսի միջավայրի մեջ տեղադրել, որոնք կնմանակեն արգանդի պատերը՝ դրանով երեխաներին օգնելով ավելի լավ կառավարել սեփական մարմինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի