• Latest news

Pokemon Go-ի պատճառով երիտասարդ տղամարդը զրկվել է ոտքից

3 դեկտեմբերի, 2018  22:21

Երիտասարդ տղամարդը Pokemon Go խաղի հանդեպ սիրո պատճառով լրջորեն վնասել է առողջությունը:

The Daily Mail-ը հաղորդում է, որ հերթական պոկեմոնի հետեւից ընկնելով, տղամարդը սայթաքել եւ ընկել է երկաթգծերի վրա: Արդյունքում նա III եւ IV աստիճանի այրվածքներ է ստացել:

Pokemon Go-ի երկրպագուն հոսպիտալացվել է Սոլսբերիի հիվանդանոց: Ոտքերի, կրծքավանդակի, ձեռքերի եւ դեմքի այրվածքներից հետո նրան մի քանի վիրահատութուն է պահանջվել: Ընդհանուր առմամբ այրվածքները նրա մարմնի 7 տոկոսն են ընդգրկել:

Ընդ որում աջ ոտքի այրվածքն այնքան լուրջ է եղել, որ տղամարդը նյարդի վնասվածքի պատճառով ծնկից վերեւ ոտքն ադամատելու փաստի առջեւ է կանգնել:

Դեպքը ներկայացվել է BMJ Case Reports ամսագրում: Բժիշկները նշում են, որ սմարթֆոններով եւ Pokemon Go-ի  նման խաղերով տարվելը  շատ վտանգավոր է մարդու առողջության եւ կյանքի համար: Զբոսանքների ժամանակ սմարթֆոնների օգտագործման ժամանակ բազմիցս հաղորդվել է  լուրջ վնասվածքների եւ անգամ մահվան մասին:

Այսպես՝ 2010-2014 թվականներին հետիոտների շրջանում բջջային հեռախոսների օգտագործման պատճառով վնասվածքները ավելացել են 35 տոկոսով:

Հետազոտությունները վկայում են, որ Pokemon Go-ն վաճառքի հանվելուց հետո առաջին 148 օրը դարձել է 150 հազար ճանապարհային վթարների եւ 256 մահվան պատճառ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի