• Latest news

3 օգտակար չրեր, որոնք ցանկալի է ուտել ձմռանը

10 դեկտեմբերի, 2018  22:40

Ձմռանը մրգերն ավելի քիչ են, քան տարվա մյուս եղանակներին, այդ պատճառով օրգանիզմը օգտակար վիտամիններով, հանքանյութերով եւ բջջանքով ապահովելու համար չրերին անցնելու իսկական ժամանակն է։

Որոշ մարդկանց թվում է, որ չրերն այնքան էլ օգտակար չեն, ինչպես թարմ մրգերը։ Իրականում բոլորովին էլ այդպես չէ։ Մրգերը եւ չրերը տարբեր մթերքներ են, եւ յուրաքանչյուրն իր տեղն ունի։

Լավ, որակյալ չրերը պարունակում են սպիտակուցներ, վիտամիններ, հանքային նյութեր եւ բջջանք։ Սակայն, ինչպես թարմ մրգերը, չրերը նույնպես պետք է ընտրել․ նախապատվությունը պետք է տալ այն չրերին, որոնք առավելագույնս բնական ճանապարհով են չորացվել՝ առանց շաքարի եւ քաղցր օշարակների օգտագործման։ 

Սեւ սալորաչիր

Սեւ սալորաչիրը տարվա ցուրտ եղենակին օգնում է օրգանիզմին էներգիա կուտակել։ Բացի այդ, սեւ սալորաչրի մեջ շատ հանքային նյութեր կան, մանավանդ՝ կալիում, որը նպաստում է արյան բարձր ճնշման իջեցմանը։

Բացի այդ, համարվում է, որ սեւ սալորաչիրը օգտակար է մարսողության համար։ Ովքեր փորկապությամբ են տառապում, խորհուրդ է տրվում սննդի մեջ մի քիչ չոր սալոր հավելել։ 

Թզի չիր

Համարվում է, որ չորացրած թուզը օգնում է ամրապնդել իմունային համակարգը եւ բարելավում է մարսողությունը։ Ավելին, չոր թուզը, որպես պրոֆիլակտիկ միջոց, խորհուրդ է տրվում օգտագործել թոքերի հիվանդությունների դեմ։ 

Չամիչ

Չամիչը խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության դեպքում՝ այն ակտիվացնում է հեմոգլոբինի եւ էրիթրոցիտների արտադրությունը։ Շնորհիվ իր բաղադրության մեջ հանքանյութերի, ֆերմենտների եւ վիտամինների՝ չամիչն առավել օգտակար է հիվանդությունների սեզոնին, քանի որ խթանում է, որ օրգանիզմն ավելի լավ աշխատի պաթոգեներից պաշտպանական լրացուցիչ մակարդակ ստեղծելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի