• Latest news

Մտահոգիչ ցուցանիշներ. Հայաստանում ամեն 100-րդ երեխան վնասվածքներ է ստանում

14 դեկտեմբերի, 2018  18:06

Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում, որտեղ դեպքայնությունը 1.5 անգամ գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, ընդհանուր առմամբ, գրանցվել է 6896 դեպք: Յուրաքանչյուր 5 դեպքից 2-ը պատահել է տանը: Առավել խոցելի խումբ են մինչև 4 տարեկան երեխաները, որոնք 50% դեպքերում վնասվել են տնային պայմաններում: Նշված տարիքային խմբում առավել տարածված պատճառներից են ընկնելը՝ այդ թվում բարձրությունից (մահճակալ, աթոռ, բազմոց և այլն), այրվածքները, օտար մարմինները, դռան տակ թողնված մատներն ու դաստակները: 

Շատ կարևոր է, որպեսզի ծնողները հետամուտ լինեն երեխաներին և նրանց պահվածքին, ինչը հնարավորություն կընձեռի զգալիորեն նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները:

Երեխաների շրջանում կենցաղային վնասվածքների պատճառներից մեկն էլ այրվածքն է: 2018 թվականի առաջին 9 ամսվա ընթացքում այրվածքների պատճառով բուժօգնության է դիմել 388 երեխա, որից 370-ը տեղի են ունեցել տնային պայմաններում: 

Առավել խոցելի են ամենափոքր երեխաները, հատկապես 1-2 տարեկանները, որոնք կազմել են այրվածք ստացողների 54%-ը:

Ուշագրավ է, որ 0-5 տարեկանների շրջանում այրվածքները կազմում են տնային կենցաղային վնասվածքների ամեն 7-րդ դեպքի պատճառը: Իսկ մինչև 1 տարեկանների շրջանում այրվածքները կազմում են վնասվածքների 25%-ը՝ զիճելով միայն բարձրությունից ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի