• Latest news

Հայտնի է ճարպակալման դեմ պայքարին օգնող մթերքը

17 դեկտեմբերի, 2018  15:00

Հարավկորեացի գիտնականները հայտնել են այն մթերքի մասին, որն օգնում է ճարպակալման դեմ պայքարին։ Food News–ը, վկայակոչելով Journal of Medicinal Food ամսագրում հրապարակված գիտական հոդվածը, նշում է, որ մկների վրա կատարված փորձերը ցուցադրել են ավելորդ քաշի դեմ պայքարում սեւ բրինձի արդյունավետությունը։

Փորձի շրջանակում պարզվել է, որ սեւ բրինձով հավելումները կարող են ճարպերի կուտակում ինհիբիրացնել մկների լյարդում, որոնք սնվել են ճարպերի մեծ պարունակությամբ սննդակարգով։ Սեւ բրինձը նվազեցրել է տրիգլիցերիդների եւ օրգանիզմում խոլեստերինի հիմնական փոխանցող փոքր խտության լիպոպրոտեինների մակարդակը (ՓԽԼՊ).

Սովորաբար ՓԽԼՊ–ի եւ տրիգլիցերիդների մակարդակի բարձրացում է դիտվում ճարպակալմամբ մարդկանց շրջանում եւ համարվում է սրտային հիվանդությունների վտանգի գործոն։

Այսպիսով, ճարպակալման դեպքում սեւ բրինձն արդյունավետ է, քանի որ նպաստում է ճարպի քայքայմանը։ Դրանից բացի, այս մթերքը ավելի մեծ քանակությամբ սպիտակուց, բջջանյութ եւ հակաօքսիդանտներ է պարունակում, քան սպիտակ բրինձը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի