• Latest news

Քնի դեֆիցիտը եւ ֆասթ ֆուդի գործածումը փոխկապված են

18 դեկտեմբերի, 2018  16:55

Պարզվել է, որ քնի պակասը մարդկանց դրդում է ոչ միայն ոչ առողջ սնունդ գործածելուն, այլեւ նրանց ստիպում է ավելի շատ փող ծախսել դրա համար: Այսպիսի եզրակացության են հանգել Քյոլնի համալսարանի գիտնականները, հայտնում է The Guardian-ը:

Մասնագետները նշում են, որ հոգնածությունը կարող է ակտիվությունը մեծացնել ուղեղի այն գոտիներում, որոնք կապված են ախորժակի եւ այսպես կոչված՝ հարմարավետ սնվելու հետ (սնունդի ընդունում դրական էմոցիաներ ստանալու նպատակով): Դրանից բացի, դիտվում է ախորժակի հետ կապված հորմոնների ակտիվության աճ:

Հետազոտությանը մասնակցել են 19-ից մինչեւ 32 տարեկան 32 առողջ երիտասարդներ: Պարզվել է՝ այն պարագայում, երբ նրանք լիարժեք չեն քնել, նրանց արյան մեջ գրանցվել է ախորժակի հորմոնների մակարդակի մեծացում: Դրան հավասար՝ ուղեղում աճել է նշաձեւ մարմնի ակտիվությունը, որը կապված է խրախուսիչ վարքագծի եւ հիպոթալամուսի հետ, որը վերահսկում է ախորժակը:

Այս ամենի հանրագումարը մարդկանց ստիպում է անցնել ֆասթ ֆուդի, որպեսզի սթրեսը «հոշոտեն»:

Մինչդեռ, ինչպես նշում են գիտնականները, ժամանակի ընթացքում այսպիսի գերհագեցումը կդառնա ճարպակալման զարգացման պատճառ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ