• Latest news

Պարերն օգնում են տարեց տարիքում հաշմանդամության նվազմանը

19 դեկտեմբերի, 2018  22:31

Պարերն օգնում են հաշմանդամությունը նվազեցնել տարեց տարիքում: Այս մասին նշված է Scandinavian Journal of Medicine and Science in Sports ամսագրում հրապարակված ճապոնացի գիտնականների հետազոտության մեջ:

Գիտնականների ուշադրության կենտրոնում է եղել տարեց կանանց ամենօրյա կյանքում հաշմանդամության նվազման վրա վարժությունների 16 տեսակների ազդեցության ուսումնասիրումը, հայտնում է EurekAlert!-ը: Հեռանկարային հետազոտությանը ընդհանուր ներգրավվել է 1003 տարեց ճապոնուհի:

Կամավորների առողջական վիճակին հետեւել են 8 տարի: Այս ժամանակահատվածում ամենօրյա պարտականությունները կատարելիս (քայլել, սնվել, լողանալ եւ այլն) փորձարկվողների 13 տոկոսը հաշմանդամություն է «վաստակել»: Ուշագրավ է, որ ամենօրյա կյանքում հաշմանադամության հավանականությունը զգալիորեն նվազել է այն կանանց շրջանում, որոնք պարերով են զբաղվել:

Գիտնականները դեռեւս չեն կարող հստակ պատասխանել այն հարցին, թե ինչու են հատկապես պարերը օրգանիզմի վրա այդքան բարերար ազդեցություն ունենում: «Պարերը ոչ միայն ուժ եւ դիմացկունություն են պահանջում, այլեւ մեծ կենտրոնացվածություն՝ երաժշտությանը համապատասխան շարժվելու համար: Դրանից բացի, արտիստականություն է անհրաժեշտ՝ նրբագեղ եւ սահուն շարժումներ կատարելու համար: Կարեւոր է նաեւ պարարվեստի մասին հիշել»,- նշում է Տոկիոյի Գերոնտոլոգիայի ինստիտուտից հետազոտության առաջատար հեղինակ Յոսուկե Օսուկան:

Մասնագետների կարծիքով՝ հենց այս տարրերի հանրագումարը կարող է նպաստել լավագույն ֆիզիկական վիճակին եւ համապատասխանաբար՝ ամենօրյա պարտականությունները կատարելիս հաշմանդամության նվազմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի