• Latest news

Զենք եւ վթարներ. ինչի՞ց են ամենից հաճախ մահանում երեխաները

20 դեկտեմբերի, 2018  15:16

Երեխաները եւ դեռահասներն ամենից շատ մահանում են ճանապարհատրանսպորտային պատահարներից: Հրազենային վնասվածքները նույնպես շատ երեխաների կյանքեր են խլում: Քաղցկեղն ընդամենը երրորդ տեղում է հայտնվել: Նման անսպասելի եզրակացությունների են եկել University of Michigan-ի գտնականները՝ վերլուծելով 2016 թվականին բոլոր մահերի պատճառները:

Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում, 2016 թվականին հրազենից մահացել է 3140 անչափահաս (1-ից մինչեւ 19 տարեկան). դա օրականա մոտ 8 մահ է:

 2016-ին ԱՄՆ-ում ընդհանուր գրանցվել է անչափահասների 20360 մահ եւ այդ մահերի 60 տոկոսը, ըստ հեղինակների, կարելի էր կանխել:

Մահերի մոտ 60 տոկոսը, որոնք կապված են հրազենի հետ, տեղի են ունեցել սպանության արդյունքում, եւս 35 տոկոսը՝ ինքնասպանության: Իսկ պատահական հրազենային վնասվածքից, ինչպես նաեւ զանգվածային փոխհրաձգությունից առաջացած մահերը կազմել են ընդամենը 1 տոկոս, նշել է պրոֆեսոր Ռեբեկկա Կանինգեմը՝ հետազոտության հեղինակներից մեկը:

Հետաքրքրիր է, որ քաղցկեղը, ամեն դեպքում,  ԱՄՆ-ում ավելի քիչ կյանքեր է խլում, քան հրազենը եւ ՃՏՊ-ն:

4-րդ տեղում կախվելու միջոցով ինքնասպանությունն է: Այնուհետ ջրում խեղդվելը, թմրանյութերի գերդոզավորումը, դեղերով թունավորումները (դեպքերի կեսը՝ օփիոդներով),  եւ միայն վերջում՝ բնածին արատները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի