• Latest news

Ի՞նչ օգտակար հատկություններով է օժտված մանդարինը

31 դեկտեմբերի, 2018  20:10

Մանդարինը ամանորյա սեղանի հիթն է։

Մանդարինի մեջ շաքարի պարունակությունը հասնում է 10,5 տոկոսի, օրգանական թթուները՝ մինչեւ 0,6-1,1 տոկոս։ Այն C, B1, B2 վիտամինների, A նախավիտամինի, կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ֆոսֆոր, կալիում, նատրիում։ Դրանում նաեւ հայտնաբերվել են ազատ օրգանական թթուներ, ֆիտոնցիդների, պեկտինյան նյութերի աղբյուր է։

Կարեւոր գործոն․ C վիտամինը մանդարինի մեջ պահպանվում է երկար պահպանման դեպքում։ Մանդարինը համարվում է արժեքավոր դիետիկ մթերք, որը բարձրացնում է ախորժակը եւ բարելավում է նյութափոխանակության գործընթացը։ Սակայն կան նաեւ հակացուցումներ․ մասնավորապես, այս միրգը հակացուցված է ստամոքսա-կերակրափողային ռեֆլեքսով տառապող անձանց։

Համաձայն Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականների հետազոտության՝ մանդարինի մեջ կան նյութեր, որոնք կարող են պաշտպանել աթերոսկլերոզից։ Նոբիլետինը մանդարինի մեջ 10 անգամ ավելի հզոր է, քան ֆլավոնոիդներն ու նարինգենին նյութը թուրինջի մեջ, որը նույնպես այդ անոթային պաթոլոգիայից պաշտպանողական էֆեկտ ունի։

Հարավային Կորեայի գիտնականների հետազոտությունը վկայում է այն մասին, որ մանդարինը ամրացնում է լյարդը, ինչպես նաեւ խանգարում է ճարպակալմանը եւ ծերունական թուլամտության զարգացմանը։

Սակայն մանդարին օգտագործելիս պետք է զգուշություն ցուցաբերել․ ինչպես նշում են բրիտանացի գիտնականները, մանդարինը անպայման պետք է լվանալ մինչ ուտելը։ Խնդիրն այն է, որ տեղափոխման ժամանակ մրգի կաշին ծածկում են էթիլենի պարունակությամբ հատուկ բաղադրիչով, որը կարող է կուտակվել մարդու լյարդում։

Բացի այդ, մրգի ավելորդ փայլը մատնանշում է, որ միրգը մշակվել է ֆունգիցիդներով։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի