• Latest news

Ինչո՞ւ արժի ամեն օր ամբողջական հատիկավորներ գործածել

24 դեկտեմբերի, 2018  09:32

Ամբողջական հատիկավորների պարբերաբար գործածումը կարող է զգալիորեն երկարացնել մարդու կյանքի տեւողությունը, պնդում են Հարվարդի համալսարանին առընթեր Հանրային առողջության դպրոցի մասնագետները:

Նրանց խոսքով՝ ամբողջական հատիկավորների պարբերաբար գործածումը վաղաժամ մահվան հավանականությունը միջինը 7 տոկոսով նվազեցնում է. 9 տոկոսով նվազեցնում է սրտի հիվանդություններից մահվան հավանականությունը, 5 տոկոսով՝ օնկոլոգիական հիվանդություններից:

Մասնագետներն այսպիսի եզրակացության են եկել վերլուծելով 14 հետազոտությունների արդյունքները, որոնցում դիտարկվել է սնվելու եւ վաղաժամ մահվան հավանականության միջեւ կապը: Պարզվել է, որ կյանքի տեւողության երկարացման առավելագույն արդյունքը կապված է 16-ական գրամով ամբողջական հատիկավորների նվազագույնը երեք չափաբաժնի ամենօրյա գործածման հետ: Այսպիսի նորմայի դեպքում սիրտ-անոթային հիվանդություններից մահվան հավանականությունը նվազում է 25 տոկոսով, քաղցկեղից՝ 14 տոկոսով:

Գիտնականների խոսքով՝ մարդկանց շրջանում, որոնք օրվա ընթացքում ուտում են առնվազն 3 չափաբաժին ամբողջական հատիկավորներ վաղաժամ մահվան հավանականությունը 20 տոկոսով նվազել է, քան նրանց շրջանում, որոնք գործածել են մեկ չափաբաժնից պակաս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի