Ո՞ր հիվանդությունների դեպքում է խաղողը հակացուցված

6 հունվարի, 2019  12:28

Խաղողը պարունակում է շաքար (որոշ դեպքերում 20 տոկոս եւ ավելի), բջջանյութ, օրգանական թթուներ, ասկորբինաթթու, վիտամին В: Բացի այդ, շատերի կողմից սիրված քաղցրավենիքը հարուստ է հանքանյութերով եւ միկրոէլէմենտներով (կալի, կալցիում, մագնիում, երկաթ, մարգան, կոբալտ):

Խաղողի թթու համը պայմանավորված է խնձորաթթվի եւ թթու գինեքարի կալիումի բարձր պարունակությամբ: Խաղողի կեղեւը պարունակում է աղաղային եւ ներկող նյութեր:

Խաղողի հյութն ու հատապտուղներն ունեն միզամուղ, քրտնաբեր եւ լուծողական հատկություններ: Բացի այդ, խաղողն ունի որոշ չափով տոնուսը բարձրացնող ազդեցություն: Դիետիկ սննդում խաղողի հյութն ու հատապտուղները խորհուրդ են տրվում աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են ստամոքսահյութի ցածր արտազատմամբ: Խաղողն օգտակար է նաեւ թութքի եւ լյարդի հիվանդությունների, աթերոսկլերոզի, քրոնիկ նեֆրիտի դեպքում, հիպերտոնիկ հիվանդության սկզբնական փուլում:

Խաղողի հյութը կարելի է օգտագործել նաեւ սակավարյունության, բրոնխիալ ասթմայի, թոքերի տուբերկուլյոզի դեպքում որպես ընդհանուր ամրացնող միջոց:

Մինչդեռ հարկավոր է հիշել նաեւ հակացուցումների մասին: Խաղողն արգելվում է օգտագործել շաքարային դիաբետի, ճարպակալման, խոցի (սրման փուլում) դեպքում, ինչպես նաեւ սրտի անբավարարության ժամանակ, որն ուղեկցվում է արտահայտված հիպերտոնիայով եւ այտուցներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի