Ինչպես վերադարձնել մաշկի փայլուն տեսքը․ 5 էքսպրես-դիմակ դեմքի համար՝ կոսմետոլոգից

3 հունվարի, 2019  12:09

Ըստ հոգեբանների, ամանորյա տոնական օրերին անձը կարող է ուժեղ սթրես ապրել, ինչը, ի վերջո, լավագույն ձեւով չէ, որ ազդում է դեմքի մաշկի վրա: Այնուամենայնիվ, նույնիսկ ժամանակի սղության դեպքում կարող եք մաշկին արագ վերադարձնել առողջ եւ փայլուն տեսքը:

Կոսմետոլոգ Աննա Մանուկյանը բացահայտում է իր գաղտնիքները NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

Յուղոտ եւ չոր մաշկի համար օգտակար կլինի ½ թեյի գդալ մեղրից եւ կիտրոնի հյութի մի քանի կաթիլից դիմակը: 15-20 րոպե թողնել դեմքին, լվանալ տաք ջրով: Այս դիմակը կարող է կիրառվել նաեւ մաշկի պիգմենտացիայի դեպքում, քանի որ այն սպիտակեցնող ազդեցություն ունի:

Մաշկի բոլոր տեսակների համար հարմար է հալեցրած դառը շոկոլադից եւ ոչ մեծ քանակության ձիթապտղի յուղից դիմակը։

«Սա ամենաարդյունավետ ամանորյա դիմակն է: Այն հարթեցնում եւ խոնավեցնում է կնճիռները», - նշում է Մանուկյանը:

15-20 րոպեից դիմակը կարելի է լվանալ տաք ջրով:

Ցանկացած տիպի մաշկի համար եւս մեկ դիմակի բաղադրության մեջ են մտնում հում ձվի հարած դեղնուցը, ½ թեյի գդալ կակաոյի փոշին եւ 1 թեյի գդալ մեղրը։ Այն կարելի է դեմքին թողնել 15-20 րոպեից ոչ ավելի։

Չոր մաշկի համար կոսմետոլոգն առաջարկում է իրար խառնել հում ձվի դեղնուցը, մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղը եւ ½ թեյի գդալ կակաոյի հալեցրած յուղը: Յուղոտ մաշկի դեպքում կարելի է հում ձվի դեղնուցին ավելացնել մի փոքր հալվեի հյութ։ Ինչպես դեմքի համար մյուս դիմակները, սրանք էլ պետք է լվանալ տաք ջրով 15-20 րոպեից։

«Նույնիսկ ժամանակի պակասի դեպքում կինը պետք է ժամանակ հատկացնի իրեն եւ չհրաժարվի մաշկի խնամքից», - նշել է Մանուկյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի