• Latest news

Կրծքի քաղցկեղի պրոֆիլակտիկայի համար ո՞ր տարիքից կանայք պետք է մամոգրաֆիա անեն

25 դեկտեմբերի, 2018  13:24

Հայաստանում ինչպես նախկինում անուշադրության մատնված մեծ թվով քաղցկեղի դեպքեր են գրանցվում: Դեկտեմբերի 25-ին՝ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառաֆայթման բաժնի վարիչ Հովհաննես Վարդեւանյանը:

Փորձագետը նշեց, որ նման իրավիճակը ավելի հաճախ հանդիպում է մեծ տարիքի կանանց մոտ, որոնք չեն շտապում դիմել բժշկի, եթե տարվա ընթացքում իրենց կրծքում պինգ գոյացություն են նկատում:

Վարդեւանյանը ընդգծեց, որ վաղ փուլում քաղցկեղի հայտնաբերումը հաջող բուժման երաշխիք է եւ որպես հետեւանք կյանքի տեւողության երկարացում:

Այս կապակցությամբ նա նշեց համապատասխան սքրինիգային ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Փորձագետը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ, այն երկրներում, որտեղ նման ծրագրեր իրականացվում են, աքրդյունքում վաղ փուլում քաղցկեցի հայտնաբերման աստիճանը մեծանում է:

Նրա խոսքով, 35-40 տարեկանից հետո կանանց անհրաժեշտ է տարին մեկ անգամ մամոգրաֆիա անցնել, քանի որ հետազոտության նման մեթոդը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել կրծքի նորագոյացությունները:

21 տարվա ընթացքում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը կրծքագեղձի 295010 հետազոտություն է անցկացրել:

Արդյունքում 12084 կանանց մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: «Այս ընթացքում մեզ հաջողվել է 8913 կնոջ կյանք փրկել», - ասաց բաժնի վարիչը:

Բացի այդ նշված ժամանակահատվածում կենտրոնում հետազոտվել է 1645 տղամարդ, որոնցից 63-ի մոտ չարորակ նորագոյացուցություններ են հայտնաբերվել:

Վարդեւանյանը նշեց նաեւ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման նպատակով պրոֆիլակտիկ հետազոտությունների կարեւոր դերի մասին: Կենտրոնի գործունեության տարիների ընթացքում 95978 կին գինեկոլոգիական հետազոտություն  է անցել: Այս տեսակի քաղցկեղը հայտնաբերվել է 167 կնոջ մոտ, իսկ 470-ի մոտ՝ նախաքաղկեղային վիճակ:

Ըստ փորձագետի՝ սեռական կյանքը սկսելուց 3 տարի հետո կինն արդեն պետք է գինեկոլոգի մոտ խորհրդատվություն անցնի՝ պարզելու համար պետք է արդյոք իրեն ՊԱՊ թեստ հանձնել (օնկոցիտոլոգիայի քսուք):

Հավելենք, որ Հայաստանում քաղցկեղից մահացության ցուցանիշը 100 հազար բնակչության դեպքում 189.6 է կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի