• Latest news

Ամանորին ձեռք բերված ավելորդ կիլոգրամներն անգամ դիետայից հետո չեն անհետանում. հետազոտություն

25 դեկտեմբերի, 2018  21:12

Ցավալի լուր ամանորյա որկրամոլության սիրահարների համար. RAND առողջապահական բյուրոյի վերլուծաբանները պարզել են, որ ձմեռային տոների ժամանակ հավաքած կիլոգրամները ամբողջ տարին մարդու օրգանիզմում են մնում: Փորձագետները նշում են, որ անգամ հետագա մրգաբանջարեղենային դիետան չի կարող փրկել իրավիճակը եւ ազատել ավելորդ քաշից:

Մասշտաբային հետազոտությանը, որը տեւել է 2009-2013 թվականներին, ներգրավված է եղել ՀԱՀ մոտ կես միլիոն բնակիչ:

Պարզվել է, որ տարվա ընթացքում ձեռք բերված ավելորդ քաշի կեսից ավելին, հավաքվել է ամանորյա տոներին: Միջինում կանայք եւ տղամարդիկ նոյեմբերի եւ դեկտեմբերի ընթացքում մոտ 0,3 եւ 0,2 ավելորդ կիլոգրամ են հավաքել:

Փորձագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ դեկտեմբերին եւ նոյեմբերին կամավորների մոտ վնասակար եւ կալորիական սննդի ծախսերը կտրուկ ավելացել են՝ ընդգրկելով ընտանեկան բյուջեի մինչեւ 40 տոկոսը:

Մինչդեռ մնացած ժամանակահատվածում նման ծախսերը 1,5-2 անգամ քիչ են եղել:

Մյուս կողմից, հետազոտության հեղինակները գիտակցել են, որ Ամանորին որկրամոլությունը հանգեցնում է ավելորդ քաշին, ինչի կապակցությամբ հունվարին գրեթե բոլորը փորձել են առողջ սնունդի անցնել:

Սակայն ավելորդ քաշի դեմ պայքարում դա ոչ մի կերպ չի օգնել, ինչի հետեւանքով 4 տարվա դիտարկումների ընթացքում կամավորների քաշը մի քանի կիլոգրամով ավելացել է:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի