• Latest news

Ի՞նչ է նշանակում առողջ սննդակարգ․ ԱՀԿ-ի 10 սկզբունքները

29 դեկտեմբերի, 2018  16:30

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թողարկել է առողջ սննդակարգի մասին խորհրդատվություններ, որոնք կարող են օգնել խուսափել ամանորյա տոներին մարսողության եւ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներից։

Եւ այսպես, ինչ է իրենից ներկայացնում առողջ սննդակարգը եւ ինչպես դրան հետեւել տոների ժամանակ։

1․ Աշխատեք ուտել բազմատեսակ սնունդ 

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս սնվել բազմատեսակ սնունդով, քանի որ մի ուտեստը, նույնիսկ աշխարհում ամենաօգտակարը, չի կարող իր մեջ ներառել օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ բոլոր նյութերը։

Առողջ սննդակարգում անպայման պետք է լինի եգիպտացորեն, հացահատիկ, բրինձ, կարտոֆիլ, լոբազգիներ, թարմ բանջարեղեն եւ մրգեր, ինչպես նաեւ՝ կենդանական ծագման մթերքներ՝ միս, ձուկ, ձու, կաթ։ 

2․ Շատ կերեք հացահատիկային մթերքներ 

Հացահատիկային մթերքները եւ չմշակված ձավարեղենը շատ բջջանք են պարունակում, ինչը լավացնում է մարսողության աշխատանքը եւ աղիքային միկրոֆլորայի վիճակը, նաեւ նպաստում է առողջ քաշի պահպանմանը։

3․Հիմնական սննդից բացի, որեւէ բան ուտելու դեպքում ընտրեք բնական մթերքները

Հիմնական սննդից բացի, որեւէ բան ուտելու դեպքում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ընտրել հում բանջարեղեն, անալի ընկուզեղեն եւ թարմ մրգեր։ Իսկ, ահա, չիպսերից եւ կրեկերներից, որոնք շատ քիմիական նյութեր են պարունակում, ավելի լավ է հրաժարվել։

4․ Սահմանափակեք աղի օգտագործումը

Աղի օրական նորման 5 գրամ է, որը համապատաքսխանում է մեկ թեյի գդալին։ Հիշեք, որ «թաքնված» աղ է պարունակվում շատ մթերքներում, մանավանդ՝ կիսաֆաբրիկատներում եւ երշիկեղենի մեջ։ Շատ աղ օգտագործելը ցանկալի չէ, քանի որ այն նպաստում է օրգանիզմում ջրի պահպանմանը եւ բարձրացնում է ճնշումը, ինչը հատկապես վտանգավոր է հիպերտոնիկների համար։

5․ Վերահսկեք շաքարի օգտագործումը

Շաքարը եւս վնասակար է առողջության համար, այդ պատճառով դրա օգտագործումը նույնպես պետք է սահմանափակել։ Հատուկ ուշադրություն է պետք դարձնել այն մթերքներին, որոնք «թաքնված» շաքար են պարունակում։ Մեր առողջության գլխավոր թշնամին, շատ մասնագետների կարծիքով, գազավորված ըմպելիքն է՝ մեկ բաժակը կարող է պարունակել մինչեւ 10 թեյի գդալ շաքար։

6․ Ճարպոտ մթերքներ քիչ կերեք

Ճարպոտ սննդամթերքի շատ օգտագործումը 30 տոկոսով բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման, ինչպես նաեւ՝ ճարպակալման վտանգը։ Այդ պատճառով ճարպոտ կերակուրները սննդակարգում եւս պետք է սահմանափակել։

7․ Կերեք չափավոր քանակի կարմիր եւ մշակված միս

ԱՀԿ-ի մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ թռչնամսին եւ ձկանը, իսկ կարմիր մսի չափաքանակը, մանավանդ՝ մշակված մթերքների, սահմանափակել, քանի որ դրանք կարող են կանցերոգեն լինել։

8․ Հրաժարվեք պատրաստի մթերքներից

Պատրաստի շատ ուտեստներ եւ մթերքներ պարունակում են տրանսճարպեր, աղի մեծ քանակություն, ինչպես նաեւ՝ արհեստական հավելումների մեծ տեսականի։ Ավելի լավ է գնեք մթերքները եւ ամեն ինչ տանը պատրաստեք։

9․ Աշխատեք չտապակել

ԱՀԿ-ն հիշեցնում է՝ ամենաօգտակար սնունդը խաշածը կամ շոգեխաշածն է, իսկ տապակածը կարող է վնասակար լինել առողջության համար։ Այդ պատճառով աշխատեք հազվադեպ տապակել։

10․ Զգույշ եղեք ալկոհոլի հետ

Օրգանիզմի վրա ալկոհոլի ազդեցության մասին թեմայով հետազոտություններն այսօր բազմաթիվ են։ ԱՀԿ-ի մասնագետները, սակայն, համոզված են, որ ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի, ավելի լավ է այն ընդհանրապես բացառել ձեր կյանքից։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի