• Latest news

Ինչպե՞ս է սնվելն ազդում մտածողության վրա

26 դեկտեմբերի, 2018  11:56

Պարզվում է սնվելն ազդում է ոչ միայն օրգանիզմի, այլեւ մտածողության ձեւի վրա: University of Illinois-ի գիտնականները պարզել են, որ արյան մեջ որոշ սննդարար նյութերի պարունակության բարձր մակարդակը կապված է մտածողության բարելավման եւ գլխուղեղի աշխատաքի դրական փոփոխությունների հետ:

NeuroImage-ում հրապարակված հետազոտությանը մասնակցել է 65-75 տարեկան 115 առողջ կամավոր: Մասնագետները նրանց արյան մեջ չափել են միջերկրածովյա դիետայում ներկայացված 32 կարեւոր սննդարար նյութերի պարունակության մակարդակը: Դրա մեջ ներառվել են օմեգա-3 թթուներ (ձուկ, ընկույզ եւ բրյուսելյան կաղամբ) օմեգա-6 ճարպաթթուներ (կտավատի սերմ, դդմի  սերմեր, մայրու ընկույզներ եւ պիստակ), լիկոպին (կարմիր պիգմենտ լոլիկներում, ձմերուկի եւ որոշ այլ մրգերում եւ բանջարեղենում) ալֆա եւ բետա-կարոտինոիդներ (կարմիր, նարնջագույն եւ դեղին բանջարեղեն), ֆոլատներ (տերեւավոր կանաչեղեն) եւ В եւ D խմբի վիտամիններ:

Ուղեղի տարբեր ցանցերի աշխատանքի արդյունավետության գնահատման համար գիտնականների խումբն օգտագործել է ֆՄՌՏ (ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա): Դրա միջոցով մասնագետները հայտանբերել են հստակ կապ արյան մեջ վերոնշյալ սննդարար նյութերի բարձր մակարդակի եւ ուղեղի որոշ հատվածներում լավագույն միջնեյրոնային կապերի միջեւ: Մասնավորապես օմեգա-3-ի եւ օմեգա-6-ի, կարոտինի բարձր մակարդակները կապված էին ներյրոնների ցանցի լավագույն արդյունավետության հետ. մարդուն, որի մոտ նեյրոնների ցանցը արդյունավետ է աշխատում, հեշտ է ինչ-որ բան հիշելը:

Հետազոտության մասնակիցները նաեւ կոգնիտիվ թեստեր են անցել, որոնց արդյունքները համեմատվել են նեյրոնային կապերի ամրության եւ սննդարար նյութերի բիոմարկերների մակարդակների հետ: Օրինակ՝ օմեգա-3 թթուները կապվել են ընդհանուր ինտելեկտի եւ ճակատագագաթնային ցանցում միջնեյրոնային կապերի հետ, որոնք կարգավորում են նպատակաուղղված վարքագիծը եւ ուշադրությունը: Օմեգա-6 ճարպաթթուները եւ լիկոպինը՝ կատարվող ֆունկցիաների, ուշադրության ու հիշողության դորսալային ցանցի հետ, B եւ D վիտամինները՝ կատարվող ֆունկցիաների հետ, իսկ կարոտինները՝ ինտելեկտի ցուցանիշների հետ:
Այսպիսով, հետազոտությունը հաստատել է, որ ճիշտ սնվելը պահպանում է ուղեղի առողջությունը եւ դրա աշխատանքը բարելավում: Իսկ մեծ թվով ուրիշ հետազոտություններ ցուցադրել են նաեւ հակադարձ կապը. ոչ առողջ սնունդը, հատկապես շաքարի ավելցուկը, կապված է ուղեղի ծավալի նվազման եւ իմացության վատթարացման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի