• Latest news

Նախաճաշից հրաժարվելը կարող է նպաստել 2-րդ տիպի դիաբետի զարգացմանը

27 դեկտեմբերի, 2018  10:33

Նախաճաշից հրաժարվելը մեկ երրորդով մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը: Այս մասին նախազգուշացնում են German Diabetes Centre-ի գիտնականները: Նրանց խոսքով՝ դիաբետից ինքնապաշտպանվելու լավագույն եղանակը օրը մյուսլիով սկսելն է:

Գիտնականների խոսքով՝ կանոնավոր կերպով չնախաճաշող մարդիկ 33 տոկոսվ ավելի հաճախ են բախվում դիաբետին: Իսկ նրանցից ոմանց համար դա կազմում է նույնիսկ 55 տոկոս՝ նրանց համեմատությամբ, ովքեր կանոնավոր կերպով նախաճաշում են: Փորձագետները սա կապում են այն հանգամանքի հետ, որ նախաճաշից հրաժարվողները հետո էներգիայի պակասը զգալիորեն ավելի հաճախ են փոխհատուցում ոչ առողջ ուտեստներով եւ ավելի կալորիական ճաշով:

Գերմանացի գիտնականները շեշտում են, որ այսօր մեր մոլորակի բնակիչների մոտ 30 տոկոսը կանոնավոր կերպով չի նախաճաշում: Որքան էլ տաօրինակ թվա, բայց ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ մարդկանց թվում չնախաճաշողները զգալիորեն ավելի շատ են, քան նորմալ քաշ ունեցողների շարքում: Միանգամայն հնարավոր է, որ ճարպակալմամբ մարդիկ կարծում են, որ այս կերպ նվազեցնում են կալորիաների օրական գործածումը:

Ավելորդ քաշի կամ ճարպակալման առկայությունն արդեն ինքնին մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը: Նույնիսկ սա հաշվի առնելով՝ նախաճաշից հրաժարվելը նաեւ այս քաշային կարգում է 22 տոկոսով մեծացնում դիաբետի զարգացման հավանականությունը՝ ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող այն մարդկանց համեմատությամբ, որոնք նախաճաշից չեն հրաժարվել:

Ենթադրությունը, թե չնխաճաշելը կօգնի նվազեցնել օրական կալորիականությունը, իրականում ոչ մի բանով չի հաստատվում: Նախաճաշը բաց թողնող մարդիկ ուտում են կալորիական ուտեստներ, ինչի հետեւանքով նրանց դեպքում գործածած կալորիաները նույնիսկ կարող են ավելի շատ լինել, քան նախաճաշողների դեպքում: Ընդ որում՝ ինչպես պարզել են հետազոտողները, հատիկավորներից պատրաստված մյուսլիով նախաճաշելը համարվում է առավել օգտակարը դիաբետից պաշտպանվելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի