Համարյա ռեկորդ. կինը 6.7 կգ քաշով երեխա է ծննդաբերել

29 դեկտեմբերի, 2018  14:51

Տեխասցի Ջենիֆեր Մեդլոքը դեկտեմբերի 12-ին լույս աշխարհ է բերել աշխարհում ամենածանր նորածիններից մեկին. ծնվելիս Ալիի քաշը 6,7 կգ է եղել։

Texas Health Arlington Memorial Hospital կլինիկայի բուժանձնակազմը խոստովանել է, որ վերջին 30 տարիներին նման խոշոր երեխա չեն ունեցել։ Աշխարհում, իհարկե, ավելի խոշոր երեխաներ էլ են ծնվել, բայց Ալին ամենածանրն է, որ ծնվել է այդ հիվանդանոցում եւ, հավանաբար, ողջ Տեխասում։

Ջենիֆերի առաջնեկը (աղջիկ) նույնպես խոշոր է ծնվել եւ ունեցել է 4,5 կգ քաշ։ Կինը մտածում էր, որ երկրորդ երեխան նույնպես մոտավորապես այդ քաշի կլինի, բայց չէր սպասում, որ երկրորդը երկու կիլոգրամով ավելի կկշռի։

Ալին ծնվել է պլանային կեսարյան հատման միջոցով, ինչից հետո նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, քանի որ գլյուկոզայի եւ թրոմբոցիտների քանակությունը նրա արյան մեջ նորմայից ցածր էին։ Նրա վիճակն արագ բարելավվեց, եւ արդեն դեկտեմբերի 19-ին փոքրիկին դուրս գրեցին հիվանդանոցից։

Նշենք, որ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ աշխարհում ամենածանր երեխան լույս աշխարհ է բերել կանադացի Աննա Բեյթսը 1879թ.։ Նրա քաշը 10 կգ էր, բայց մանկիկը մահացել էր ծնվելուց 11 ժամ հետո։

2005թ. Բրազիլիայում կինը կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ է բերել 8 կգ քաշով տղայի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի