6 սովորություն, որոնցից պետք է 2019 թվականին հրաժարվել

8 հունվարի, 2019  12:02

Նոր տարվա սկիզբը հոյակապ ժամանակ է սեփական կենսակերպը վերանայելու եւ վնասակար սովորություններից ազատվելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի սովորություններ, որոնցից ավելի լավ է այս տարի հրաժարվել:

Նախաճաշը բաց թողնելը

Մարդկանցից շատերն առավոտյան չեն նախաճաշում, բայց այս սովորությունը նրանց առողջությունը վնասում է: Կարծիք կա, որ նախաճաշը բաց թողնելը մեծացնում է դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Դրանից բացի, եթե մարդը չի նախաճաշում, ցերեկը ավելի շատ է ուտում, քան դրա կարիքն ունի, ինչը նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն:

Նոր տարվանից, վերջապես, սկսեք առավոտյան նախաճաշել:

Ուշ ընթրելը

Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ ուշ ընթրիքները, ինչպես նաեւ գիշերը ուտելու սովորությունը բերում են արյան մեջ տրիգլիցերիդների՝ ճարպերի կոնցենտրացիայի աճի, որոնց մակարդակի բարձրացումը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականության մեծացման հետ: Դրանից բացի, գիշերը ուտելը նպաստում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը, ինչը մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը: Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ:

Ծխելը

Ծխելու վնասների մասին արդեն շատ է խոսվել. այս սովորությունը համարվում է թոքերի, միզապարկի, կոկորդի, բերանի խոռոչի եւ շատ այլ օրգանների քաղցկեղի զարգացման վտանգի գործոն: Դրանից բացի,  ծխողները հաճախ են բախվում սիրտ-անոթային հիվանդությունների:

Եթե հարմար ժամանակի էիք սպասում, որ, վերջապես, ծխելը թողնեիք, հիմա հենց այդ պահն է:

Մեծ քանակությամբ աղի գործածումը

Գիտնականները պնդում են, որ սննդակարգում աղի ավելցուկը պատասխանատու է մահվան դեպքերի 45 տոկոսի համար, որոնք կապված են սրտի հիվանդությունների, կաթվածի եւ 2-րդ տիպի դիաբետի հետ: Սննդակարգում աղի ավելցուկը բարձրացնում է զարկերակային ճնշումը, ինչն իր հերթին կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել:

Աղի ուտեստների հանդեպ սերը սովորություն է, որից ավելի լավ է հնարավորինս արագ ազատվել:

Քնի ռեժիմի անտեսումը

Խորհուրդ է տրվում քնել եւ արթնանալ միեւնույն ժամին: Մասնագետների խոսքով՝ քնի հստակ գրաֆիկի բացակայությունը առողջության համար վնասակար է, ուստի եթե դեռեւս քնի ռեժիմ չունեք, այս մասին մտածելու ճիշտ ժամանակն է:

Ձեռքերը լվանալու ցանկություն չունենալը

Փողոցից տուն մտնելուց հետո կամ նույնիսկ սեղանի շուրջ նստելուց առաջ ձեռքերը լվանալու սովորություն ունեն ոչ բոլոր մարդիկ: Գիտական տեղեկությունների համաձայն՝ օրվա ընթացքում ձեռքերը հաճախակի լվանալն օգնում է շատ ինֆեկցիաներից, նույնիսկ գրիպից պաշտպանվելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի