Հայաստանի հիվանդանոցներում կա ՍՇՎ-ով եւ գրիպով գրեթե 600 հիվանդ

8 հունվարի, 2019  18:03

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ այս պահին Հայաստանի հիվանդանոցներում կա ՍՇՎ-ով եւ գրիպով 597 պացիենտ: Հոսպիտալացված պացիենտների մեծ մասը երեխաներ են: Սեզոնի սկզբից մինչ օրս հաստատված է A H1N1 գրիպի (ժողովրդի շրջանում կոչվում է խոզի գրիպ) 10 դեպք: Մնացյալ պացիենտների մոտ հայտնաբերել են ադենովիրուսներ, ռինովիրուսներ եւ ՍՇՎ այլ հարուցիչներ:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ այսօրվա դրությամբ հիվանդացությունն իսկապես բարձր է, սակայն ձմռանը գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացությունը միշտ ավելանում  է եւ այժմ հիվանդների քանակը ի տարբերություն նախորդ տարիներին մեծ չէ:

Սակայն այսօր դժավոր է ասել թե քանի մարդ է հիվանդ գրիպով, քանի որ ՍՇՎ եւ գրիպի նախանշաններով հիվանդանոց դիմած ոչ բոլոր հիվաննդերին են ստուգում՝ հիվանդ են արդյոք գրիպով: ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ կոնկրետ վիրուսների թեստերը պետք են երկրում համաճարակային իրավիճակը պարզելու եւ հասկանալու համար, թե ինչ հարուցիչներ են այժմ տարածված: Իսկ հիվանդների բուժումը քիչ է կախված է նրանից, թե ինչ վիրուս կհայտնաբերվի նրանց մոտ:

Մանկաբույժ Զորիկ Խանիկյանցը նշեց, որ տվյալ պահին իր բաժանմունքի բոլոր 32 հիվանդասենյակները զբաղված են ՍՇՎ-ով հիվանդ երեխաներով: Ամեն օր նրանց է դիմում մոտ 90-110 նոր հիվանդ, սակայն նրանցից միայն 10-15-ը ստացիոնար բուժման կարիք ունի. մնացածին ամբուլատոր բուժում են նշանակում եւ տուն ուղարկում:

Հիշեցնենք, որ Վրաստանում H1N1 գրիպից մահացության 8 դեպք է գրանցվել, իսկ այս գրիպի լաբորատոր հաստատված դեպքերը առնվազն 140 են:

Քանի որ շատ հայեր ամանորյա տոների ժամանակ Վրաստան են մեկնել, նրանցից ոմանք կարող էին այնտեղ գրիպով վարակվել, հետեւաբար գրիպի նախանշաններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում դիմել բժշկին եւ նվազագույնի հասցնել առողջ մարդկանց հետ շփումը:

Վարակի պրոֆիլակտիկայի համար խորհուրդ է տրվում հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել տարածքը եւ փորձել քիչ շփվել հիվանդ մարդկանց հետ:

Գրիպի կանխարգելման մեթոդ է նաեւ պատվաստումը, որը խորհուրդ է տրվում այսպես կոչված ռիկսի խմբի մարիդկանց, որոնց մոտ գրիպից հետո բարդությունների զարգացման վտանգը բարձր է: Հայաստանում ռիկսի խմբի մարդկանց պատվաստումն անվճար է եւ կատարվում է բնակության վայրի պոլիկլինիկաներում:

Հիշեցնենք, որ H1N1-ը A տեսակի գրիպի ենթատիպ է, որը կարող է հիվանդություն առաջացնել թե մարդկանց, թե կենդանիների մոտ: 2009 թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես հայտարարեց A (H1N1 / 09) գրիպի պանդեմիայի մասին, որը տեւեց մինչեւ 2010 թվականը: Պանդեմիայի ընթացքում հայտնաբերվել էր առնվազն 221 829 դեպք եւ 1906 մահվան դեպք:

Այսօր H1N1-ն արդեն այդքան վտանգավոր չի, ինչպես 10 տարի առաջ, եւ իրենից սովորական սեզոնային գրիպ է ներկայացնում, որից կարելի է պաշտպանվել պատվաստանյութով եւ վերեւում նշված անվտանգության կանոնների պահպանմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի