Կնոջ օրգազմը 15 տոկոսով մեծացնում է բեղմնավորման հնարավորությունը

11 հունվարի, 2019  22:45

Սեքսի ընթացքում կնոջ օրգազմը 15 տոկոսով մեծացնում է երեխայի բեղմնավորման հնարավորությունը: Այս մասին գրում է Metro-ն՝ հղում անելով Քորքի համալսարանական քոլեջից դոկտոր Ռոբերտ Քինգի հետազոտությանը:

Օրգազմին նվիրված իր գրքում Քինգը նշում է, որ կանանց օրգազմի դեպքում տղամարդու սերմնահեղուկը բառացի ներծծվում է ձվարանի դոմինանտ ֆոլիկուլի մեջ՝ դրանով իսկ բարձրացնելով բեղմնավորման հնարավորությունները:

Հետազոտությանը ներգրավվել է 26-52 տարեկան կանայք, որոնք պետք է տան պայմաններում վիբրատորի օգնությամբ օրգազմի հասնեին: Հատուկ քսուքի օգնությամբ, որը նման է տղամարդու սերմնահեղուկին, հաջողվել է չափել արգանդում կեղծ սերմնահեղուկի գտնվելու ժամանակը՝ ինչպես օրգազմի ժամանակ, այնպես էլ առանց դրա:

Պարզվել է, որ օրգազմի ժամանակ կնոջ օրգանիզմում 15 տոկսով ավելի շատ կեղծ սերմնահեղուկ է «պահվել», ինչը մեծացրել է հղիանալու հնարավորությունը:

Քինգը չի բացառում, որ այս երեւույթի գաղտնիքը կապված է օրգազմի ժամանակ օքսիտոցին հորմոնի արտադրության հետ, որը արգանդի փողերի ալիքաձեւ կրճատումներ է առաջացնում:

Փորձագետ բժիշկ Հանա Վիսնովան նշում է, որ կնոջ օրգազմի դերը բեղմնավորման ժամանակ կարեւոր է նաեւ սթրեսից ազատվելու համար։ Բանն այն է, որ զույգերը, որոնք փորձում են բնական ճանապարհով հղիանալ, կարող են սիրով զբաղվելը հասցնել սովորական եւ քիչ հետաքրքիր զբաղմունքի։ Դա, իր հերթին, կարող է հանգեցնել զգացմունքային անկայունության, հարաբերություններում խնդիրների, տխրության, տագնապի եւ նույնիսկ սեռական օտարության։

Այսպիսով, ֆիզիկական մտերմության ընթացքում զուգընկերոջը հաճույք պատճառելու ցանկությունը կարող է կարեւոր դեր խաղալ երեխայի բեղմնավորման ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի