MYSQL ERROR: [14]Can't change size of file (OS errno 28 - No space left on device)MYSQL ERROR: [14]Can't change size of file (OS errno 28 - No space left on device)MYSQL ERROR: [14]Can't change size of file (OS errno 28 - No space left on device)MYSQL ERROR: [14]Can't change size of file (OS errno 28 - No space left on device)MYSQL ERROR: [14]Can't change size of file (OS errno 28 - No space left on device)MYSQL ERROR: [14]Can't change size of file (OS errno 28 - No space left on device) Փորձագետները նշել են 2019թ․ սեքսի գլխավոր թրենդները | NEWS.am Medicine - Ամենը առողջության եւ բժշկության մասին
 

Փորձագետները նշել են 2019թ․ սեքսի գլխավոր թրենդները

10 հունվարի, 2019  23:45

Սեքսում նույնպես կարող են մոդայիկ տենդենցներ լինել։ Metro-ն հայտնում է, որ սեքս-խաղալիքների Lelo բրենդը հրապարակել է 2019թ․ սեքսի գլխավոր թրենդների իր կանխատեսումները։

Ազատ հարաբերություններ եւ պոլիամորիա

Պոլիամորիան թույլ է տալիս մի մարդու սիրային կապը մի քանի մարդկանց հետ միաժամանակ, ընդ որում՝ այդ հարաբերությունների բոլոր մասնակիցների համաձայնությամբ եւ հավանությամբ։ Մի կողմից՝ պոլիամորիան նոր հայեցակարգ չէ, սակայն փորձագետները կարծում են, որ այս տարի սիրային հարաբերությունների այս պրակտիկան ավելի շատ հետեւորդներ կգտնի։

Սեքս-տիկնիկներ

Խոսքը նոր մոդայիկ սեքս-տիկնիկների մասին է, որոնց տեսքն ավելի իրական է։ Բացի այդ, նրանց ճկուն կմախքը նոր հորիզոններ է բացում «ելակի» սիրահարների առջեւ։

Արհեստական ինտելեկտ

Արհեստական ինտելեկտը հետզհետե ավելի լայն կիրառություն է գտնում սեքս-ինդուստրիայում։ Դրանք կարող են լինել հատուկ վիբրատորներ, որոնք հարմարեցվում են իրենց տիրոջ պահանջներին, կամ սեքս-ռոբոտներ, որոնք կարող են ոչ միայն զրուցակից լինել, այլեւ ամենահամարձակ ֆանտազիաներն իրականացնել։

Լինել միայնակ

Սա, իհարկե, մի քիչ տարօրինակ է հնչում, սակայն փորձագետներն, իրոք վստահ են, որ միայնակությունը մոդայիկ հոսանք կլինի կանանց շրջանում։ Նրանց կարծիքով՝ թույլ սեռի շատ ներկայացուցիչներ միայնության մեջ լիովին երջանիկ կլինեն եւ չեն ձգտի նոր հարաբերությունների։

Տղամարդկային զվարճանքներ

2019թ․ շուկայում կներկայացվեն տղամարդկանց համար նոր սեքս-խաղալիքներ, այդ թվում՝ շագանակագեղձի մերսիչներ եւ թեւքեր՝ ինքնաբավարարման համար։

Նոր զգացումներ

Փորձագետները կանխատեսում են, որ կհայտնվեն նոր սերնդի սեքս-խաղալիքներ, որոնք կփողեն հաճույք ստանալու միջոցների մասին պատկերացումները։ Անցյալ տարի հետաքրքրություն առաջացրեց Sona-ի ստեղծումը, որի մեջ օգտագործվում են ծլիկի գրգռման համար ձայնային ալիքներ։ 2019թ․ արժի սպասել սեքս խաղալիքների, որոնք պուլսացիայի եւ ծծելու հատկություն ունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

     
    • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
     
    • Հարցում
    Քվեարկել են (4)  |  Այլ հարցում