Ինչու է վիտամին D-ն անհրաժեշտ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) ունեցող մարդկանց համար

12 հունվարի, 2019  20:42

Վիտամին D-ն կենսականորեն անհրաժեշտ է թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն ունեցող մարդկանց համար. այս վիտամինի պակասի լրացումը նվազեցնում է այս հիվանդության դեպքում պոտենցիալ մահացու սրացման ռիսկը։ Նման եզրահանգման են եկել Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականները։

Նրանց խոսքերով՝ D վիտամինի հավելուկները նվազեցնում են պացիենտների ԹՔՕՀ սրացման ռիսկը 45%` այն պացիենտների համեմատ, որոնց մոտ այս վիտամինի պակասը պահպանվել է։

ԹՔՕՀ-ը թոքերի հետ կապված խնդիրների մի ամբողջ համալիր է, որը ներառում է էմֆիզեման եւ քրոնիկական բրոնխիտը։

ԹՔՕՀ ունեցող մարդկանց մոտ փոքրանում է թոքերի ծավալը, թթվածնի մատակարարումը օրգանիզմին դառնում է անբավարար, առաջ են գալիս հեւոց եւ հոգնածություն։ ԹՔՕՀ սրացումները կարող են մահացու լինել։

Գիտնականների խոսքերով՝ վիտամին D-ն կենսականորեն անհրաժեշտ է նախեւառաջ այն մարդկանց, որոնց օրգանիզմում կա դրա անբավարարություն։

Ընդ որում՝ վիտամին D-ի ընդունումը ԹՔՕՀ ունեցող պացիենտների կողմից, որոնք չեն ունեցել այդ վիտամինի պակաս, որեւէ արդյունք չի տվել։

Նշենք, որ այլ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել վիտամին D-ի արդյունավետությունը մրսածության, գրիպի, ասթմայի նոպաների եւ այլ խնդիրների ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի