• Latest news

Անպտղության մասին 5 առասպել, որոնց շատերն այսօր էլ շարունակում են հավատալ

14 հունվարի, 2019  19:38

Այսօր անպտղության խնդիրը տարածված է աշխարհի բոլոր երկրներում, եւ Հայաստանը բացառություն չէ: Ոչ պակաս տարածված են անպտղության մասին առասպելները, որոնց շատերը շարունակում են հավատալ նույնիսկ այսօր, երբ գրեթե ամեն ինչի մասին կա հասանելի, գրագետ տեղեկատվություն:

Առասպել 1. Անպտղությունը հոգեբանական խնդիր է

Որոշ մարդկանց սթրեսը եւ անհանգստությունն իսկապես խանգարում են հղիանալ, սակայն հաճախ անպտղության հիմքում ֆիզիոլոգիական խնդիրներ են ընկած, օրինակ, սերմնահեղուկի ցածր որակը, արգանդի փողերի անանցանելիությունը կամ ձվազատման բացակայությունը կնոջ մոտ: Հետեւաբար, շատ զույգեր կարիք ունեն ոչ թե «հանգստանալու», այլ լիարժեք բուժում ստանալու:

Առասպել 2. Անպտղություն լինում է միայն կանանց մոտ

Եթե զույգին չի հաջողվում հղիանալ, սովորաբար կնոջն են «մեղադրում» ամեն ինչի համար, բայց, իրականում, անպտղության դեպքերի կեսի մեջ «մեղավոր» է տղամարդը: Ավելին՝ ժամանակակից աշխարհում, ոչ առողջ ապրելակերպի ֆոնին, վատ սովորությունների առատությունը եւ ճարպակալման տարածումը տղամարդու անպտղության խնդիրն ավելի ու ավելի այժմեական են դարձնում:

Առասպել 3. Եթե դուք արդեն ունեք երեխա, ապա հաստատ անպատուղ չեք

Իրականում երեխա ունենալը դեռեւս ոչինչ չի նշանակում. անպտղության դեպքերի մոտ 30 տոկոսն արձանագրվում է այն ընտանիքներում, որտեղ արդեն կա մեկ երեխա: Նույնիսկ եթե դուք ունեք մի քանի երեխա, դեռ կարող եք խնդիրներ ունենալ հաջորդով հղիանալիս:

Առասպել 4. Առողջությունը չի ազդում ֆերտիլության վրա

Իրականում, ծնելիության վրա ազդող ամենակարեւոր գործոններից մեկը առողջությունն է: Եթե մարդն առողջ ապրելակերպ է վարում, ճիշտ է սնվում, չի ծխում եւ շատ է շարժվում, անպտղության հավանականությունը նրա մոտ շատ ավելի ցածր է, քան վատ սովորությունների մի ամբողջ կույտով եւ ավելորդ քաշով քիչ շարժվող մարդու մոտ:

Առասպել 5. Անպտուղությունն անբուժելի է

Իրականում ամուսինների մեծամասնությունը պատշաճ բուժումից հետո կարողանում է երեխա ունենալ: Ինչ-որ մեկը կարիք ունի հորմոնալ կամ այլ թերապիայի, մեկը՝ սերմնավորման, մյուսը՝ արտամարմնային բեղմնավորման: Ժամանակակից գիտության զարգացման շնորհիվ այսօր բացարձակ անպտղությամբ շատ քիչ մարդ կա․ նույնիսկ կանայք, որոնք ծնվել են առանց արգանդի, հաջողությամբ հղիանում են եւ ծնում դոնորային արգանդի փոխպատվաստումից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի