• Latest news

Ինչպե՞ս արագ ազատվել տոների ժամանակ հավաքած ավելորդ կիլոգրամներից. Փորձագետի խորհուրդներ

14 հունվարի, 2019  18:31

Ամանորյա տոներից հետո շատերն են բողոքում, որ ընդամենը մի քանի օրում ավելորդ կիլոգրամներ են հավաքել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում դիետոլոգ Հասմիկ Աբովյանը հայտնեց, թե ինչպես է հնարավոր առանց առողջության համար վնասի կազմվածքն արագ վերականգնել:

Փորձագետը նշեց, որ տոնական օրերին գիրացումը տեղի է ունենում առավելապես այտուցային հեղուկի, այլ ոչ թե ճարպի հաշվին: «Տոնական մի քանի օրերին անհնար է ավելացնել 3-4 կգ ճարպային հյուսվածք»,- շեշտեց նա: Այտուցների առաջացմանը նպաստում են սննդամթերքում մեծ քանակությամբ աղը, ինչպես նաեւ քնի անբավարարությունը:

«Եթե մենք օրվա 24 ժամվա ընթացքում գոնե 7-8 ժամ հորիզոնական դիրքում չենք անցկացնում, ապա մեզ մոտ այտուցներ են զարգանում: Ոմանց մոտ դա շատ նկատելի է, մյուսների մոտ այտուցները թաքնված են, բայց, անկասկած, քաշի հավաքումը տեղի է ունենում առավելապես ավելորդ այտուցային հեղուկի հաշվին»,- հայտնեց Աբովյանը:

Դիետոլոգի խոսքով՝ կարճ ժամանակում հավաքած ավելորդ կիլոգրամներից կարելի է նույնպիսի արագությամբ ազատվել, բավական է միայն մի քանի օր սննդակարգից աղն ամբողջությամբ հանել: «Ամեն ինչ պետք է ուտել անալի, հրաժարվել որեւէ աղի մթերքի օգտագործումից, ինչպես, օրինակ, պանրի, երշիկեղենի, պահածոների եւ այլն: Միաժամանակ, անհրաժեշտ է շատ ջուր խմել, որպեսզի օրգանիզմից հեռացվի լճացած այտուցային հեղուկը: Դրա հետեւանքով մի քանի կիլոգրամից կազատվեք 2-3 օրում»,- նշեց Աբովյանը:

Մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը՝ կատարելով, օրինակ, 30-60 րոպե տեւողությամբ ամենօրյա ոտքով զբոսանքներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի