• Latest news

Օրական որքա՞ն բջջանյութ է պետք ուտել եւ ի՞նչ կտա մեզ դա

15 հունվարի, 2019  12:09

Բջջանյութի օգուտը հաստատել է հերթական հետազոտությունը: Պարզվում է մարդիկ, ում սննդակարգում բավականաչափ բջջանյութ կա, հազվադեպ են բախվում ոչ ինֆեկցիոն հիվանդություններին:

Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է The Lancet ամսագրում, մարդը օրական 25-29 գրամ բջջանյութի կարիք ունի: Այս հետազոտությունն անցկացվել է ԱՀԿ պատվերով՝ բջջանյութի ամենօրյա լավագույն գործածման նոր խորհուրդներ մշակելու եւ որոշելու համար, թե ածխաջրերի որ տեսակներն են ամենալավ պաշտպանությունն ապահովում ոչ ինֆեկցիոն հիվանդություններից եւ ավելորդ քաշից:

Հետազոտությունը ցույց է տվել, որ առավել մեծ քանակությամբ բջջանյութ օգտագործող մարդիկ 15-30 տոկոսով հազվադեպ են մահացել բոլոր պատճառներից եւ սիրտ-անոթային հիվանդություններից, քան նրանք, ովքեր բջջանյութի առավել պակաս քանակություն են գործածել: Բջջանյութով հարուստ սննդակարգը նաեւ ապահովում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, կաթվածով, 2-րդ տիպի դիաբետով եւ կոլորեկտալ քաղցկեղով հիվանդացության 16-24 տոկոսով նվազումը: Դրանից բացի, բջջանյութի գործածման մեծացումը կապված է մարմնի ավելի ցածր քաշի եւ արյան մեջ խոլեստերինի ցածր մակարդակի հետ:

Մարդկանց մեծամասնությունը աշխարհում ամեն օր գործածում է 20 գրամ բջջանյութից պակաս (հատիկավոր մթերքներ, լոբազգիներ, բանջարեղեն եւ մրգեր), մինչդեռ բավարար է համարվում 25-29 գրամը: Այս նորմայից ավելի գործածումը էլ ավելի մեծ պաշտպանություն է ապահովում՝ լրացուցիչ յուրաքանչյուր 15 գրամի դեպքում 2-19 տոկոսով նվազել է ընդհանուր մահացությունը եւ սրտի իշեմիկ հիվանդության, 2-րդ տիպի դիաբետի եւ կոլորեկտալ քաղցկեղի հաճախակիությունը:

Ինչ վերաբերում է ցածր գլիկեմիկ ինդեքսով եւ ցածր գլիկեմիկ բեռնվածությամբ սննդակարգերին, դրանք սահմանափակ պաշտպանություն են ապահովում 2-րդ տիպի դիաբետից եւ կաթվածից: Բանն այն է, որ նման սնունդի մեջ պարունակվում են հավելված շաքարներ, հագեցած ճարպեր եւ աղ:

Հարկ է նշել, որ ամփոփիչ հոդվածում ներառվել են միայն առողջ մասնակիցների մասնակցությամբ կատարված հետազոտությունները, ուստի արդյունքները չեն կարող կիրառվել քրոնիկական հիվանդություններով մարդկանց համար: Մասնավորապես՝ բջջանյութի մեծ քանակությամբ գործածումը օրգանիզմում երկաթի դեֆիցիտի դեպքում կարող է բացասական հետեւանքներ ունենալ, քանի որ հատիկավոր մթերքները կարող են դրա մակարդակը լրացուցիչ նվազեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի