• Latest news

5 մթերքներ, որոնք կօգնեն հաղթահարել ձմեռային մելամաղձությունը

15 հունվարի, 2019  20:30

Երբ պատուհանից այն կողմ ցուրտ է եւ արեւ գրեթե չկա, շատ մարդկանց մոտ մելամաղձություն է սկսում`տրամադրությունն ընկնում է, կորչում է ինչ–որ բան անելու շարժառիթը։

Որոշ մթերքներ կարող են բարձրացնել ձեր տրամադրությունը եւ օգնել հաղթահարել ձմեռային մելամաղձը։

Բանան

Բանանը պարունակում է նյութեր, որոնք կարող են զգալիորեն բարձրացնել տրամադրությունը, բարելավել հիշողությունը եւ բարձրացնել աշխատունակությունը: Բանանները հագեցած են B խմբի վիտամիններով, որոնք օգնում են պայքարել սթրեսի, թախծի եւ ձանձրույթի դեմ՝ ձմեռային մութ օրերին:

Ցիտրուսներ

Նարինջները, մանդարինները, կիտրոնները եւ լայմերն օրգանիզմը հագեցնում են C վիտամինով՝ համակցված այլ արժեքավոր նուտրիենտներով. դա ակտիվացնում է իմունային համակարգը եւ ուժեր է հաղորդում: Բացի այդ, ցիտրուսային մրգերի հոտը խթանում է ուղեղի գործունեությունը եւ բաձրացնում տրամադրությունը:

Կակաո

Կակաոն պարունակում է պոլիֆենոլներ՝ նյութեր, որոնք նվազեցնում են տագնապի եւ անհանգստության մակարդակը եւ նպաստում հոգեբանական հանգստությանը: Կակաոյի բարձր պարունակությամբ մուգ շոկոլադը համարվում է պոլիֆենոլների ամենահարուստ աղբյուրներից մեկը, ուստի ձմռանը փորձեք ուտել դրանից հնարավորինս հաճախ:

Ընկույզ

Ընկույզը պարունակում է սպիտակուցներ եւ ճարպաթթուներ, որոնք օրգանիզմին էներգիա են մատակարարում եւ հանգստացնում են նյարդային համակարգը: Լաս Պալմաս դե Գրան Կանարիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը, ովքեր 10 տարի շարունակ վերահսկում էին 15 000 մարդու վիճակը, ցույց է տվել, որ ընկույզով հարուստ սննդակարգն արդյունավետորեն պաշտպանում է դեպրեսիայի զարգացումից:

Ճակնդեղ

Ճակնդեղը պարունակում է նյութեր, որոնք ակտիվացնում են արյան եւ թթվածնի հոսքը դեպի ուղեղ, ինչը ծառայում է որպես ձմեռային մելամաղձության եւ այլ հոգեբանական խնդիրների արդյունավետ կանխարգելում: Ճակնդեղի կանոնավոր կիրառումն օգնում է պահպանել պայծառ միտքը մինչեւ խորը ծերություն: Հետաքրքիր է, որ ճակնդեղը չի կորցնում իր օգտակար հատկությունները եփելուց եւ տապակելուց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի