• Latest news

Չափավոր քաղցած մնալն առողջությանն օգտակար է

17 հունվարի, 2019  09:38

Չափավոր քաղցած մնալն առողջությանն օգտակար է, քանի որ փոխում է մետաբոլիզմը եւ ազդում ցիրկադային ռիթմերի վրա: Ինչպես նշում են Իրվայնում Քալիֆորնիական համալսարանի (UCI) գիտնականները, դրա արդյունքը օրգանիզմի ծերացման հետ կապված հիվանդությունների զարգացման հավանականության նվազումն է:

Հետազոտությունն անցկացվել է մկների վրա, որոնք մեկ օր քաղցած են մնացել: Պարզվել է, որ արդյունքում փորձակենդանիները ավելի քիչ թթվածին են գործածել եւ ավելի քիչ էներգիա ծախսել: Դրանից բացի, նվազել է արտաշնչած ածխաթթու գազի եւ ներշնչած թթվածնի միջեւ հարաբերակցությունը:

Ուշագրավ է, որ սնունդ ընդունելուց հետո այս արդյունքը վերացել է:

Գիտնականների կարծիքով՝ քաղցած մնալն ազդում է ցիրկադային ռիթմերի համար առանցքային գեների եւ սպիտակուցների աշխատանքի վրա: Այսպես՝ նվազում է BMAL եւ REV-ERBa սպիտակուցների ակտիվությունը, որոնք դերակատարում ունեն լյարդի եւ կմախքային մկանների օրվա աշխատանքի մեջ:

Այսպիսով, քաղցած մնալը կարող է վերածրագրավորել մի շարք բջջային ռեակցիաները: Գիտնականները նշում են, որ սա առողջության վրա բարերար ազդեցություն է գործում եւ դանդաղեցնում ծերանալու հետ կապված հիվանդությունների զարգացումը:

Հետազոտությունը հրապարակվել է Cell Reports ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի