• Latest news

Գաղտնիքը բացահայտված է. Գիտնականները պատմել են, թե ինչպես  է պետք թեյ թրմել

18 հունվարի, 2019  21:30

Մասնագետները վստահ են, որ թեյ թրմելն իսկական արարողակարգ է, որը պետք է որոշակի կանոններով կատարել:

Գիտնականներն իրենց հերթին որոշել են այդ թեմայով հետազոտություն անցկացնել, թե ինչպես  է պետք թեյ թրմել: Արդյունքում Կոռնելիի համալսարանի փորձագետներին հաջողվել է պարզել, որ թեյը պետք է բացառապես շշալցված ջրով թրմել, այլ ոչ թե ծորակի:

The Daily Mail-ը հայտնում է, որ այդ կանոնին հետեւելը թույլ կտա պահպանել թեյի բոլոր օգտակար հատկությունները՝ ընդ որում ըմպելիքում գրեթե 2 անգամ ավելացնելով հակաօքսիդանտների քանակը:

Կանաչ թեյում EGCG բնական հակաօքսիդանտ է պարունակվում (գալլատ էպիգալակատեխինա), որն օգտակար է սրտի եւ ուղեղի համար:

Հետազոտության շրջանակներում գիտնականները մի շարք փորձեր են կատարել շշալցված եւ ծորակի ջրով թեյը թրմելու՝ EGCG-ն առավելագույնս պահպանելու միջոց գտնելու համար:

Այնուհետ մասնագետները վերլուծել են ըմպելիքում հակաօքսիդանտների խտությունը:

 Պարզվել է, որ կանաչ թեյում ECGC-ի մակարդակը զգալի նվազել է սովորական ջրում թրմելուց հետո: Գիտնականները դա կապում են նրա հետ, որ ծորակի ջրում կալցիումի, մագնիումի եւ երկաթի մեծ քանակություն կա:

Ճիշտ է մեկ բայց կա: կամավորների մասնակցությամբ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սովորական ջրով թրմված կանաչ թեյն ավելի հաճելի եւ հագեցած համ ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի