• Latest news

Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս շաբաթը մեկուկես ձու ուտել

19 հունվարի, 2019  21:20

Բրիտանացի գիտնականները նոր սննդակարգ են մշակել՝ մարդկության առողջ ապագայի ապահովման նպատակով։ Սննդի եւ առողջության հարցերով բրիտանական հանձնաժողովի հետազոտության համաձայն՝ այսօր գոյություն ունի մսի եւ ձվի օգտագործման զգալի կրճատման անհրաժեշտություն։

Ինչպես հաղորդում է Sky News-ը, գիտնականների կանխատեսումներով՝ 2050թ. Երկրի բնակչությունը կհասնի 10 մլրդ մարդու՝ ինչի հաշվառմամբ կարմիր մսի օգտագործումը պետք է կազմի օրական ընդամենը 7 գրամ։ Բացի այդ, մարդու օրական կերակրացանկը պետք է կազմված լինի 500 գ բանջարեղենից ու մրգերից, 29 գ թռչնամսից, 28 գ ձկից։ Իսկ ահա ձվի սպառումը պետք է հասցվի նվազագույնի՝ շաբաթը մեկուկես ձու։

Գիտնականները խորհուրդ են տալիս երկու անգամ կրճատել շաքարի օգտագործումը՝ ավելացնելով ընկույզի, մրգերի ու ընդեղենի քանակությունը։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ այս սննդակարգը կարող է ոչ միայն կարեւոր լինել առողջ կենսակերպի համար, այլեւ կօգնի նվազեցնելու կլիմայի փոփոխության այնպիսի հետեւանքները, ինչպիսին են հողի էրոզիան եւ կանաչ տարածքների կրճատումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի