• Latest news

Օրաբաժնում որքա՞ն վերամշակված միսը կարող է քաղցկեղի զարգացման վտանգը մեծացնել

22 հունվարի, 2019  14:05

Եթե մարդն օրական 25-30 գրամ վերամշակված միս է ուտում, նրա մոտ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը 9 տոկոսով մեծանում է ի տարբերություն նրանց, ովքեր ամեն օր 5 գրամից ոչ ավել նման մթերք են օգտագործում: 15 մետա-անալիզների վրա հիմնված այս  եզրակացությունը հրապարակվել է International Journal of Cancer Research ամսագրում:

Պարզվել է, որ ուռուցքների զարգացումը կարող է վերամշակված մսում նատրիումի նիտրատի (Е250)  առկայության հետեւանք լինել: Այս բաղադրիչը հանդիպում է երշիկներում, նրբերշիկներում, ապուխտում, հոթ-դոգերում, ապխտած մսում, մսային պահածոներում եւ մսային սոուսներում:

Վերամշակված են համարվում այն մսամթերքները, որոնք պաստարստված են աղի, պահածոյացման,  ապխտման կամ այլ մեթոդներով, որոնք կիրառվում են համի ուժեղացման եւ մթերքի ժամկետի երկարարցման համար:

 Այլ հետազոտությունների համաձայն օրվա ընթացքում 50 գրամ վերամշակված մսի օգտագործումը 18 տոկոսով մեծացնում է կոլորեկտալ քաղցկեղի վտանգը: Փորձագետները նաեւ զգուշացնում են շագանակագեղձի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին:

Այսպիսով նոր հետազոտությունները գնալով ավելի շատ են հայտնաբերում վերամշակված մսի եւ քաղցկեղի զարգացման բարձր վտանգի միջեւ կապը: Քաղցկեղի զարգացման վտանգի կրճատման համար մասնագետները խորհուրդ են տալիս օրաբաժնում վերամշակված մթերքենրի օգտագործումը նվազագույնի հասցնել, իսկ օրվա սննդի հիմք դարձնել մրգերը, բանջարեղենը, ամբողջական հատիկավորները, ձուկը, սպիտակ միսը եւ ընկույզները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի