• Latest news

Սնվելու ժամանակ ո՞ր վնասակար սովորությունները կարող են երեխային ստիպել հրաժարվել մրգերից եւ բանջարեղենից. պատմում  է սննդաբանը

25 հունվարի, 2019  19:30

Շատ ծնողներ ուշադրություն են դարձնում իրենց երեխաների սնվելուն եւ ձգտում են հետեւել, որպեսզի նրանց օրվա սննդի մեջ ներառվեն բանաջարեղեն եւ մրգեր: Սակայն մանկական տարիքում սնվելու որոշ սովորություններ կարող են զրոյի հավասարեցնել նրանց բոլոր ջանքերը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում սննդաբան Հասմիկ Աբովյանը նշեց, որ քաղցրավենիք օգտագործող երեխաները հակված են հրաժարվել մրգերից եւ բանջարեղենից: Փորձագետը նշեց, որ երեխաներին քաղցրավենիքով հյուրասիրելու միտումը ավելի շատ նկատվում  է ընտանիքի ավագ սերնդի մոտ:

«Ժամանակակից ծնողները ձգտում են իրենց երեխաներին պաշտպանել վնասակար սննդից, սակայն տատիկները եւ պապիկները թոռներին կոնֆետներով, թխվածքաբլիթներով են կերակրում, որով երեխայի առողջությանը մեծ վնաս են պատճառում: Խնդիրն այն է, որ երեխան չի հասկանում, ինչն է վնասակար, իսկ ինչն՝ օգտակար: Մինչդեռ մանկական տարիքիում համային նախընտրությունները ձեւավորվում են օգտագործվող մթերքների հիման վրա», - նշեց սննդաբանը:

Աբովյանն ընդգծեց, որ եթե երեխային քաղցրավենիքով կերակրենք, ապա հետագայում նրան շատ դժվար կլինի հրաժարվել դրանից:

«Այն երեխաները, որոնք քաղցրավենիք են ուտում, հրաժարվում են բանջարեղենից եւ մրգերից», - նկատեց նա:

Հավելենք, որ կալորիական մթերքների սպառումը, մրգերից եւ բանջարեղենից հրաժարվելը եւ նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ճարպակալման զարգացման վտանգներից են:

ԱՀԿ տվյալներով՝ 2016-ին մինչեւ 5 տարեկան մոտ 41 մլն երեխա ավելորդ քաշ կամ ճարպակալում է ունեցել, ընդ որում նրանց գրեթե կեսն ապրել է Ասիայում:

Նշված ժամանակահատվածում ավելորդ քաշից կամ ճարպակալումից աշխարհում տառապել է 5-19 տարեկան 340 մլն երեխա եւ դեռահաս:

ԱՀԿ փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործվող ճարպերի եւ շաքարի քանակի նվազեցման հաշվին սահմանափակել օրաբաժնի կալորիականությունը, ինչպես նաեւ ավելացնել մրգերի, հատիկավորների, լոբազգիների եւ ընկույզի օգտագործումը: Բացի այդ երեխաներին հարկավոր է կանոնավոր կերպով  օրական առնվազն 60 րոպե ֆիզիկական վարժություններին տրամադրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի