• Latest news

Կրքոտ սեքսի սիրահարը առնանդամը մեկ ամսում 2 անգամ կոտրել է

31 հունվարի, 2019  22:27

Ֆիզիկական սիրո երկրպագու 48-ամյա Շոն Մարսդենը հաջողացրել է իր առնանդամը մեկ ամսում երկու անգամ կոտրել: Հիմա տղամարդը լրջորեն մտահոգված է, թե արդյոք սիրո ճակատում ֆերտիլության  հետ կապված խնդիրներ չի «վաստակել»:

The Daily Mail-ը հայտնում է, որ Շոնն առաջին վնասվածքը ստացել է անցյալ տարվա դեկտեմբերին՝ սեքսով զբաղվելով ընկերուհու հետ: Տղամարդու նկարագրությամբ՝ սայթաքել է, «թրխկոց» լսել, որից հետո առնանդամն այտուցվել է մինչեւ գինու շշի չափ: Հիվանդանոցում ձախորդ Դոն Ժուանին շտապ վիրահատել են՝ վերականգնելով կոտրված առնանդամը եւ վնասված միզուկը:

Սակայն մարմնական սիրո ծարավը իշխել է գիտակցությանը, եւ միջադեպից ընդամենը 3 շաբաթ հետո զույգը որոշել է կրկին սեքսով զբաղվել: Ինչպես եւ առաջին անգամ, Շոնը դարձյալ լսել է չարաբաստիկ թրխկոցը, որից հետո նրա օրգանը կրկին այտուցվել է: Տղամարդու վիճակն այնքան անմխիթարական էր, որ բժիշկները նրան անհապաղ մորֆին են տվել, որից հետո երկրորդ անգամ են վերականգնել առնանդամն ու միզուկը:

Վերականգնման շրջանում Շոնը ստիպված է քայլել կաթետերով, իսկ նրա վիրակապված առնանդամը ամրացվել է հատուկ պլաստիկե ձողին: Տղամարդը խոստովանում է, որ դժվարությամբ է դիմանում սեքսի ժամանակավոր սահմանափակմանը, քանի որ ի բնե չափազանց սիրառատ է: Շոնին մտահոգում է նաեւ այն, թե արդյոք իր կիրքը չի դարձել ֆերտիլության հետ կապված խնդիրների պատճառ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի