• Latest news

Արդյո՞ք նախաճաշը կարեւոր դեր է խաղում քաշը նվազեցնելու գործում

1 փետրվարի, 2019  15:50

Նախաճաշի օգուտը ավելորդ քաշ չհավաքելու գործում չափազանցված է։
Ավստրալիայի Մոնաշի համալսարանի գիտնականները վերլուծել են 13 հետազոտությունների արդյունքները, որոնք վերջին 28 տարիներին անցկացվել են տարբեր երկրներում։ Աշխատանքների մի մասը նվիրված է սննդի ընդունման կամ չընդունման ազդեցությանը մարդու քաշի վրա, մյուս մասը՝ նախաճաշի կապին կալորիաների սպառման եւ ծախսման հետ։


Վերլուծելով բոլոր տվյալները՝ գիտնականները համոզիչ ապացույցներ չեն գտել, որ նախաճաշը նպաստում է քաշի նվազմանը, իսկ դրանից հրաժարումը առաջ է բերում քաշի ավելացում։ Այսպես, նախաճաշող մարդիկ օրվա ընթացքում սպառում են օրական 260 կիլոկալորիա ավելի, քան երբ չեն նախաճաշում։ Բացի այդ, նախաճաշի կողմնակիցները միջինը 0,44 կգ ավելի ծանր են կշռում։


Բացի այդ, նրանք, ովքեր հրաժարվում են նախաճաշից, ավելի շատ սնունդ չեն սպառում ճաշին կամ ընթրիքին։
Գիտնականները նշում են, որ ստացված արդյունքները ոչ թե հերքում, այլ կասկածի տակ են դնում կարծիքը, թե նախաճաշը կարեւոր դեր է խաղում ավելորդ քաշը նվազեցնելու գործում։ Հավանական է այն, որ մարդիկ, ովքեր նախաճաշում են, ավելի առողջ ապրելակերպ ունեն եւ հետեւում են օգտագործվող մթերքի որակին։ Գուցե սրանով է կարելի բացատրել այն, որ նրանք ավելի քիչ են ենթակա ավելորդ կիլոգրամներ հավաքելու։


Մեկնաբանելով հետազոտության արդյունքները՝ պրոֆեսոր Թիմ Սպեկտորը (Tim Spector) Լոնդոնի քոլեջից ուշադրություն է դարձրել այն բանին, որ չնախաճաշող մարդիկ, որպես կանոն, պակաս կիրթ են, ավելի քիչ են վաստակում, չեն հետեւում առողջ սնվելու կարգին։ Արդյունքում՝ նրանք ավելի հաճախ են տառապում ճարպակալումից։ Այսպիսով, ավելորդ քաշ հավաքելու հարցում, ամենայն հավանականությամբ, կարեւոր դեր է խաղում սոցիալ-տնտեսական գործոնը։


Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ պարբերականում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի