Ոչ միայն թոքերի քաղցկեղ. ի՞նչ վտանգավոր հիվանդություն է առաջանում ծխելու պատճառով

6 փետրվարի, 2019  19:07

Բժիշկները տագնապ են հնչեցնում. ծխախոտի օգտագործումը մի ամբողջ շարք քրոնիկական հիվանդությունների, ներառյալ՝ քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի հիմնական գործոններից է։ Չնայած դրան՝ ծխախոտի օգտագործումը լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում։

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ հարցազրույցում նշել է բժիշկ-թոքաբան, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը, ծխախոտի ծխի բաղադրությունում, նիկոտինից բացի, մտնում են մոտ 400 տարբեր տոքսիններ, այդ թվում ծանր մետաղներ։ «Տոքսիններն ազդում են անմիջապես շնչառական օրգանների, ալվեոլների եւ բրոնխիոլների վրա, ինչը դառնում է տոքսինների հանդեպ բորբոքային ռեակցիայի զարգացման պատճառ, որը հետագայում դառնում է քրոնիկական»,- տեղեկացրեց նա։

Լուրջ հիվանդություններից մեկը, որը զարգանում է ծխելու հետեւանքով տոքսիկ ալվեոլիտն է։ Դրա ախտանշաններն են՝ շնչարգելությունը, հազը (հաճախ՝ չոր), կոշտ շնչառությունը, ցիանոզը։ Անշրջելի փոփոխություններն ալվեոլներում հանգեցնում են ֆիբրոզվող ալվեոլիտի աստիճանական զարգացման եւ, որպես հետեւանք, շնչառական անբավարարության։

«Տոքսիկ ալվեոլիտը քաղցկեղից ահավոր է։ Թոքերի քաղցկեղով հիվանդը, ճիշտ բուժման պայմաններում, կարող է ապրել 5-15 տարի, իսկ ֆիբրոզվող ալվեոլիտով հիվանդի կյանքի տեւողությունը կազմում է առավելագույնը 1.5-2 տարի»,- նշել է Ոսկանյանը։

Այս առնչությամբ թոքաբանը նշել է ծխելուց հրաժարվելու կարեւորությունը։ «Որքան ավելի շուտ մարդը թողնի ծխելը, այնքան ավելի բարձր կլինի թոքի հյուսվածքի վերականգնման հավանականությունը»,- ասաց նա։

«Մարդը պետք է հստակ հասկանա, որ ծխելով վտանգի է ենթարկում ոչ միայն իր, այլ նաեւ շրջապատի առողջությունը, քանի որ պասիվ ծխելը նույնպես բացասաբար է ազդում օրգանիզմի վրա»,- ավելացրել է Ոսկանյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի