Շաբաթական վեց րոպե ցատկելը կօգնի օստեոպորոզի զարգացման կանխմանը

12 փետրվարի, 2019  09:34

Շաբաթական ընդամենը վեց րոպե ցատկելը կարող է ամրապնդել տարեցների ոսկորները եւ նվազեցնել օստեոպորոզի զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրակացություն են կատարել Manchester Metropolitan University-ի մասնագետները:

Հետազոտությանը ներգրավվել է 50 տարեկան 14 կին: Նրանք պետք է մեկ անգամ ցատկեին յուրաքանչյուր 4 վայրկյանը մեկ, այնուհետեւ՝ յուրաքանչյուր 15 վայրկյանը մեկ: Պարզվել է, որ շաբաթական 3 անգամ ընդամենը 30 ցատկը բավական է օստեոպորոզի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար: Ընդ որում՝ առավել արդյունավետ են եղել այն ցատկերը, որոնք ուղեկցվել են ձեռքերի թափահարմամբ:

Գիտնականները ուշադրություն են դարձնում նաեւ այն հանգամանքի վրա, որ ցատկերի կատարումը տարեկան 2 տոկոսով մեծացնում է ոսկորների հանքանյութային խտությունը: 30 ցատկի կատարման համար պահանջվում է ընդամենը 2 րոպե, ինչն այս վարժությունը մատչելի է դարձնում նրանց համար, ովքեր ժամանակի պակասի խնդիր ունեն:

Հետազոտությունը հրապարակվել է Journal of Electromyography and Kinesiology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի