• Latest news

Արդյո՞ք նախաճաշն իրոք կարեւոր է նիհարելու համար

13 փետրվարի, 2019  10:45

Նախաճաշը համարվում է ամենագլխավոր սնվելն օրվա ընթացքում. կարծիք կա, թե չնախաճաշելը բարձրացնում է ավելորդ քաշ կուտակելու վտանգը կամ առնվազն խանգարում է նիհարելուն։ Նաեւ կարծում են, որ երբ մարդը նախաճաշում է, օրվա ընթացքում ավելի քիչ կալորիա է ընդունում, քան երբ չի նախաճաշում։

Բայց արդյո՞ք այդպես է իրականում։

Մոնախի համալսարանի աշխատակիցները համոզված են, որ բոլոր եզրահանգումները, որոնք մինչ այդ նշում էին նախաճաշի զուտ դրական լինելու մասին, հիմնված էին կասկածելի տվյալների վրա։ Նախ՝ հաշվի չէին առնվում նախաճաշին մարդկանց կերած մթերքների տեսակները։ Մինչդեռ, կենսակերպը, մթերքների ընտրությունը կարեւոր դեր են խաղում քաշը վերահսկելիս։

Ընդհանուր առմամբ, վերջին 28 տարում իրականացված 13 փորձարկումների հետազոտությունը ցույց է տվել, որ կալորիաների ընդհանուր սպառումը, այնուամենայնիվ, ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր նախաճաշում են։ Իսկ չնախաճաշող մարդիկ 0,44 կիլոգրամով թեթեւ են նախաճաշողներից։

Ըստ մասնագետների՝ ամեն բան կախված է մետաբոլիզմի ուրույն առանձնահատկություններից։ Ուստի, դժվար է տալ համընդհանուր խորհուրդներ սննդի ռեժիմի մասին։ Ոմանց համար նախաճաշելն իսկապես օգտակար է, ոմանց համար էլ՝ ոչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։