• Latest news

Կարմիր մսի օգտագործումը կարող է լյարդի ճարպակալման հանգեցնել. հետազոտություն

15 փետրվարի, 2019  16:06

Մարդիկ, որոնք մեծ քանակությամբ կենդանական սպիտակուց են օգտագործում, ավելի հաճախ են լյարդում ճարպի կուտակումների խնդրի եւ այդ օրգանի հիվանդությունների հետ բախվում, քան նրանք, ովքեր շատ բանջարեղեն եւ քիչ միս են ուտում: Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են BMJ Gut ամսագրում:

Erasmus MC University Medical Center-ի (Հոլանդիա) գիտնականները որոշել են պարզել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության պատճառները, որը սովորաբար կապված է ճարպակալման եւ որոշակի սննդային սովորությունների հետ: Այս հիվանդության բուժման համար դիետիկ խորհուրդներ կան, սակայն դրա պրոֆիլակտիկան լավ ուսումնասիրված չէ:

Այսպիսով, մասնագետներն ուսումնասիրել են հարցումների եւ 3882 անձանց, որոնց միջին տարիքը 70 է եղել,  լյարդի սկանավորման տվյալները:

Հետազոտության համաձայն՝ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը հայտնաբերվել է 1337 մասնակիցների մոտ (34 տոկոս): Նրանցից 132-ը նորմալ քաշ է ունեցել, իսկ 1205-ը՝ ավելորդ:

Վերլուծությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշով մարդիկ, որոնք մեծ քանակությամբ կենդանական սպիտակուցներ են օգտագործել, 54 տոկսով ավելի շատ են տառապել լյարդի ճարպակալումից, քան նրանք, ովքեր ավելի քիչ են միս օգատգործել: Հետաքրքիր է, որ արդյունքը կախված չի եղել կալորիաների ընդհանուր սպառումից, սոցիալական գործոններից եւ կենսակերպից:

Ըստ հետազոտության՝ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն ունեցող մարդիկ սպիտակուցների հաշվին ավելի շատ կալորիաներ են ստացել՝ 16 տոկոս (ի տարբերություն մյուս մասնակիցների 15,4 տոկոսի)

Բանջարեղենն ընդ որում երկու խմբերը նույն քանակությամբ են օգտագործել եւ այս տարբերությունը բացատրվում է միայն մսի, հատկապես կարմիր մսի օգտագործմամբ:

Հետազոտության արդյունքները հաստատում են նախորդ աշխատանքերի տվյալները, որոնք վկայում են, որ մարդիկ պետք է սահմանափակեն կարմիր եւ վերամշակված մսի օգտագործումը, ինչպես նաեւ փորձեն ավելի շատ ձուկ եւ բանջարեղեն ուտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի