• Latest news

Օրական երկու շիշ դիետիկ գազավորված ըմպելիք օգտագործելը կարող է գլխուղեղի եւ սրտի կաթված առաջացնել. հետազոտություն  

15 փետրվարի, 2019  17:13

Օրական երկու շիշ դիետիկ գազավորված ըմպելիք օգտագործելը ավելի քան 30 տոկոսով մեծացնում է գլխուղեղի եւ սրտի կաթվածի զարգացման վտանգը, զգուշացնում են գիտնականները: Stroke ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ գազավորված ըմպելիքը, եթե անգամ առանց շաքարի է, վտանգավոր է հատկապես ավելորդ քաշ եւ ճապակալում ունեցող կանանց համար:

Ավելի քան 80 հազար կանաց մասնակցությամբ լայնածավալ հետազոտությունն առաջին անգամ պարզել է դիետիկ ոչ ալկոհոլային ըմպելիքներ օգտագործող տարեց կանանց մոտ առանձնահատուկ տեսակի կաթվածների զարգացման վտանգը:

Ապացուցվել է, որ ամեն օր նման ըմպելիքիներ խմելու դեպքում ուղեղում թրոմբի հետեւանքով իշեմիկ կաթվածի առաջացման հավանականությունը 31 տոկոսով ավելանում է: Բացի այդ 29 տոկոսով մեծանում է սրտի հիվանդությունների վտանգը եւ եւս 16 տոկոսով՝ վաղաժամ մահվան վտանգը՝ ի տարբերություն այն կանանց, որոնք շատ հազվադեպ են գազավորված ըմպելիքներ խմում կամ ընդհանրապես չեն խմում:

Հետազոտության հեղինակները տեղեկություններ չեն տրամադրել այն մասին, թե կոնկրետ ինչ ապրանքանիշի գազավորված ըմպելիքներ են կանայք օգտագործել, հետեւաբար չի կարելի ասել, թե արդյոք այս հարցում որոշակի դեր խաղում է արհեստական քաղցրացուցիչների բազմազանությունը եւ դրանց ազդեցությունը անոթային համակարգի առողջության վրա:

Սակայն հետազոտութունը ցույց է տվել, որ ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող կանանց համար գազավորված ըմպելիքներն անգամ ավելի վտանգավոր են, քան նորմալ քաշ ունեցող կանանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի